Վարորդներին համատարած տուգնում են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկություններ է ստանում այն մասին, որ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի հրամանով իրականացվում է ուժեղացված ծառայություն ճանապարհային ոստիկանության գծով։ Ըստ նույն տեղեկությունների՝ ուժեղացված հսկողության շրջանակում վարորդներին կանգնեցնում են առանց նախապես իրազեկման կամ կանխարգելիչ ակցիաների և անմիջապես տուգանում՝ մասնավորապես տեխնիկական զննություն չանցնելու, ինչպես նաև ճանապարհային այլ իրավախախտումների համար։ Շատ վարորդների շրջանում դժգոհություն է առաջացել՝ կապված այն հանգամանքի հետ, որ վերահսկողությունը հաճախ ընկալվում է ոչ թե որպես կանխարգելիչ միջոց, այլ բացառապես տուգանքների կիրառմանն ուղղված գործընթաց։
Մինչդեռ վերահսկողական միջոցառումները պետք է լինեն ոչ միայն պատժիչ, այլ նաև իրազեկող և կանխարգելող՝ նվազեցնելով անակնկալ տուգանքների և սոցիալական լարվածության ռիսկերը։ Սակայն, վարորդների պնդմամբ, պարեկային ծառայության աշխատակիցները կոնկրետ ժամերի և կոնկրետ վայրերում գաղտնի հսկողություն են իրականացնում՝ գերնպատակ ունենալով ամեն գնով տուգանել վարորդներին։
Կարճ ասած՝ նախընտրական Հայաստանում քաղաքացին վերածվել է տուգանքի «մատերիալի»»։

«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
260Երեկ, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
35007.10.2026, 21:12
«Քաղաքային իշխանությունների հիմարության պատճառով հերթական խցանումը». Պեդրո Զարոկյան
44406.10.2026, 20:24
«Պետք է վերացնել թեք կայանման նշաններն ու գծանշումները․ դրանք հակասում են գործող նորմերին»․ Արտակ Գաբոյան
83029.09.2026, 18:06
«Երևանի կենտրոնում պարեկային ծառայությունը պետք է ավելի խիստ վերահսկողություն իրականացնի». Վահան Բաբայան
89529.09.2026, 00:24
«2 կիլոմետրանոց խցանում՝ թեթև ավտովթարի պատճառով»․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ)
103625.09.2026, 13:24
«Երևանում երթևեկությունը վերածվում է լուրջ խնդրի»․ Վահան Բաբայան
112823.09.2026, 12:54
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
115122.09.2026, 21:24