Հռոմի մետրոյի ստորգետնյա կայարանները դարձել են հնագիտական ցուցասրահներ

Հռոմում մետրոյով երթևեկությունը վերածվել է լիարժեք թանգարանային այցելության: Մինչ ինժեներները նոր ուղիներ են հարթում քաղաքի ընդերքում, նրանք շերտ առ շերտ բացահայտում են վերջին 3000 տարվա պատմությունը: Այժմ ուղևորներին բավական է միայն մետրոյի տոմս գնել՝ տեսնելու համար եզակի գտածոներ, որոնք հայտնաբերվել են շինարարության ընթացքում:
Հռոմը բառացիորեն կանգնած է անցյալի փլատակների վրա, ինչի պատճառով մետրոյի երրորդ գծի (C գիծ) շինարարությունը ձգվել է շուրջ 20 տարի: Սակայն, ի վերջո, 2026 թվականին բացվեցին առաջին «հնագիտական կայարանները», որտեղ հնագույն ավերակներն ու գտածոները ցուցադրված են հենց նախասրահներում՝ շարժասանդուղքների հարևանությամբ:
Ամենատպավորիչներից մեկը «Սան Ջովանի» կայարանն է: Այստեղ 27 մետր խորության վրա շարժասանդուղքով իջնելիս ուղևորը պատերի վրայի նշումների միջոցով անցնում է տարբեր դարաշրջանների միջով՝ արդի ժամանակաշրջանից դեպի Միջնադար, Կայսրության շրջան, Հանրապետության շրջան և, ի վերջո, պալեոլիթ: Յուրաքանչյուր մակարդակում ցուցադրված են հենց տվյալ դարաշրջանի առարկաներ: Ուշագրավ է Անտիկ ջրմուղը՝ կապարե և կավե խողովակներով, որոնք հազարամյակներ առաջ քաղաքը ջրով են ապահովել:
1-ին դարի դեղձի այգիները, որոնց վերակազմությունը ցուցադրվում է տեսաէկրանների միջոցով:
2025-ի դեկտեմբերին բացված «Կոլիզեյ — Իմպերատորական ֆորումներ» կայարանն առաջարկում է տեսնել իսկական հռոմեական թերմեր (բաղնիքներ)՝ սառը ավազանով և շոգեբաղնիքով: Դրանք ժամանակին շքեղ բնակելի համալիրի մաս են եղել, որն այրվել է Ներոնի ժամանակների Մեծ հրդեհի ժամանակ՝ 64 թվականին: Իսկ «Պորտա Մետրոնիա» կայարանում շինարարները հանդիպել են 2-րդ դարի զորանոցների՝ զարդարված որմնանկարներով ու մոզաիկաներով:
Այս մոտեցումը թանկարժեք հաճույք է. Հռոմի պատմական կենտրոնում մետրոյի մեկ կիլոմետրն արժենում է մոտ մեկ միլիարդ եվրո: Սակայն փորձագետներն ու բնակիչները համոզված են, որ սա լավագույն միջոցն է քաղաքի ոգին պահպանելու և այն ժամանակակից կյանքի մաս դարձնելու համար:

«Ոդիսականը» դարձել է Նոլանի ամենաեկամտաբեր ֆիլմը՝ ամբողջ աշխարհում վաստակելով 1,1 միլիարդ դոլար
110910.08.2026, 23:51
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցին պարզաբանում է տարածել (լուսանկար)
58310.08.2026, 03:06
«Եթե 5-րդ դարում կոմունիստներ լինեին, նրանց էլ կներառեի». հետաքրքիր փաստեր Գրիգոր Խանջյանի «Վարդանանք»-ի մասին (լուսանկար)
58710.08.2026, 01:06
Միջնադարյան Հայաստանի առևտրի բացառիկ վկան. Ջրափիի քարավանատունը (լուսանկար)
59009.08.2026, 22:30
Նոր բացահայտում՝ «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի Անապատ եկեղեցու տարածքում (լուսանկար)
154105.08.2026, 03:06
«Պետության անջատումը Եկեղեցուց չի նշանակում Եկեղեցու անջատում Հայրենիքից ու Ժողովրդից». Սամվել դպիր Գրիգորյան
148305.08.2026, 00:30
Իտալիայում ազատազրկման են դատապարտել կեղծ հռոմեական ամֆիթատրոն կառուցած քաղաքացուն (տեսանյութ)
545903.08.2026, 22:54
Թուրքիայում քննարկում են Կարսում Նիկոլայ II-ի որսորդական տնակի վերականգնման հարցը (լուսանկար)
358503.08.2026, 19:46