«Փաշինյանը վատնել է Եվրոմիության կողմից տրված քաղաքական կապիտալը»․ #Независимаягазета
![]() 170 Այսօր, 19:58 Հայաստանում ավարտվել է նախընտրական քարոզարշավի առաջին շաբաթը։ Տեղի բնակիչները պատմում են, որ եթե չլիներ վարչապետ և «Քաղաքացիական պայմանագիր»-ի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, գուցե նույնիսկ չնկատեին փոփոխությունները։ Սակայն սա ամենևին էլ հաճոյախոսություն չէ, գրում է Независимая газета-ն։ Նիկոլ Փաշինյանը ցանկացած միջոցով ուշադրություն է հրավիրում իր և իր կուսակցության վրա՝ հաճախ սխալ ընտրելով բառերն ու արտահայտությունները։ «Արդյո՞ք այդ հողը (Լեռնային Ղարաբաղ) մերն էր։ Մենք այնտեղ դպրոց կառուցե՞լ ենք։ Մանկապարտեզ կառուցե՞լ ենք։ Գործարան կառուցե՞լ ենք։ Բնակավայր… Ինչո՞վ էր այն մերը։ Սուտ է, երբ ասում են՝ «Ղարաբաղը մերն էր, հիմա մեր չէ»։ Իրականությունն այն է, որ Հայաստանը մերը չէր, իսկ հիմա՝ մերն է»,- հայտարարել է Փաշինյանը ընտրողների հետ հանդիպումներից մեկի ընթացքում։ Բոլոր նրանց համար, ովքեր գոնե մեկ անգամ առնչվել են Լեռնային Ղարաբաղի հետ, ակնհայտ է, որ վարչապետն առնվազն անհաջող է ձևակերպել իր միտքը, գուցե և ընդհանրապես ստել է: Ի դեպ, 2020 թվականին նույն անձը հայտարարել էր․ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Հետագայում Բաքուն օգտագործել է այս արտահայտությունը՝ երկրորդ ղարաբաղյան պատերազմի սկսելը արդարացնելու համար։ Իրականում, նույնիսկ Ադրբեջանի իշխանությունները գիտեն, թե որքան շատ բան են կառուցել հայերը «օկուպացված» տարածաշրջանում վերջին 30 տարիների ընթացքում, քանի որ այդ ժառանգությունը ոչնչացնելու արշավ են իրականացնում: Արդյունքում Փաշինյանն իր հանդեպ հակակրանքի այնպիսի ալիք առաջացրեց, որ որոշ դիտորդներ, որոնք սովորաբար հավատարիմ կամ չեզոք են նրա նկատմամբ, արձանագրել են «Քաղաքացիական պայմանագրի» կողմից՝ Երևանում եվրոպական գագաթնաժողովների երեք օրերում վաստակած ողջ քաղաքական կապիտալի վատնումը։ Սակայն, վարչապետը դրանով չի սահմանափակվել։ Ընտրողների հետ մեկ այլ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Երևանը պետք է որոշի, թե ինչպես է վարվելու ադրբեջանական անկլավների հարցում։ Հայրենակիցները փորձել են ճշտել Փաշինյանից՝ արդյո՞ք դրանց նկատմամբ Հայաստանի վերահսկողությունը նշանակում է, որ իրենք Բաքվի աչքերում դեռևս օկուպանտ են, սակայն նա հավաստիացրել է, որ այդ հռետորաբանությունն անցյալում է։ Նրա խոսքով՝ երկու հանրապետությունների իշխանությունները պայմանավորվել են լուծել ներքին խնդիրները, այլ ոչ թե միմյանց պահանջներ ներկայացնել։ Ընդ որում, նա հայտարարել է, թե հարևան երկրում այլևս ոչ ոք Հայաստանը չի անվանում «Արևմտյան Ադրբեջան»։ Դրան զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիրը» աշխատում է տեղեկատվական աղմուկ ստեղծելու ուղղությամբ, որի օգնությամբ խլացնում է մյուս կուսակցությունների նախընտրական քարոզարշավները։ Փաշինյանը սոցիալական ցանցերի միջոցով շարունակ սրտիկներ է ուղարկում համաքաղաքացիներին, լրատվամիջոցները քննարկում են վարչապետի և նրա կնոջ հետ հարաբերությունները, նրա պարերը և այլն։ Այս լուրերն այնքան շատ են, որ ընտրությունների մյուս մասնակիցների մեծ մասը դրանցից աննկատ է մնում։ |

«Փաշինյանը վատնել է Եվրոմիության կողմից տրված քաղաքական կապիտալը»․ #Независимаягазета
12519:58
«ԱՄՆ-ն՝ Թրամփի օրոք պատերազմ է հայտարարել եվրոպական ինստիտուտներին»․ Մերկել
21017:28
Նոր կադրեր՝ Արաբկիրում տեղի ունեցած քաշքշուկից (տեսանյութ)
26516:54
«Արթուր Օսիպյան ա, ինչ ա. թող բացատրի՝ ինչի՞ ա ինքը կենդանի». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
19316:48
«Թալանչի անասուններ». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
16116:30
«Ռադդ քաշի, համբալի մեկը». Նիկոլ Փաշինյանը՝ արցախցի քաղաքական գործչին (տեսանյութ)
37216:24
«Պակիստանն ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի վերանայված առաջարկը»․ #Reuters
25816:07
Հունգարիայի նախագահը մերժել է Մադյարի՝ հրաժարական տալու պահանջը
28515:44
