«Պակիստանն ԱՄՆ-ին է փոխանցել Իրանի վերանայված առաջարկը»․ #Reuters

Պակիստանյան կողմը ԱՄՆ ներկայացուցիչներին է ներկայացրել Մերձավոր Արևելքում հակամարտությունը դադարեցնելու վերաբերյալ Իրանի վերանայված առաջարկը, հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով պակիստանյան աղբյուրին։ «Մենք շատ ժամանակ չունենք»,- ասել է աղբյուրը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ժամանակ կպահանջվի բացերը վերացնելու համար, հավելելով, որ երկու կողմերն էլ «անընդհատ փոխում են իրենց նպատակները»։
Իրանական Tasnim-ի հաղորդմամբ՝ առաջարկը բաղկացած է 14 կետից և շեշտը դրված է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հուսահատորեն շահագրգռված է Վաշինգթոնի հետ խաղաղության համաձայնագրի կնքմամբ: «Բայց նրանք առաջարկում են գործարք, ապա ուղարկում են մի փաստաթուղթ, որը որևէ կապ չունի գործարքի հետ»,- նշել է Թրամփը։

«Փորձում են ընդդիմության վրա ճնշում բանեցնել՝ «դրական դիրքորոշում» ստանալու համար․ չեն ստանալու»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
3218:12
«Իրական մեղադրանքը մեկն է՝ Հայաստանում հակառակորդի սահմանադրությանը դեմ գնալն է»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
6317:36
Արարատ Միրզոյանը և Ասել Ժանասովան մտքեր են փոխանակել տարածաշրջանային փոխկապակցվածության ծրագրերի իրականացման հարցերի շուրջ
6917:30
«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
6417:12
«Պատմության վերաբերյալ «արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ ճիշտ պատասխանները»․ Ոսկան Սարգսյան
6517:00
«Փաշինյանի ասածներին շատ ուշադրություն մի դարձրեք․ ցնդաբանություն են»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
8216:42
«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
7816:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
16216:31