«Թեհրանն ուսումնասիրում է ԱՄՆ-ի առաջարկը՝ հակամարտության կարգավորման վերաբերյալ»․ Բաղայի

Թեհրանն ուսումնասիրում է ամերիկյան կողմի մեկնաբանությունները ռազմական գործողությունները դադարեցնելու իրանական առաջարկի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։
«Իրանի կողմից ներկայացված նույն՝ 14 կետերից բաղկացած տեքստի հիման վրա մի քանի անգամ տեղի է ունեցել հաղորդագրությունների փոխանակում։ Մենք ստացել ենք ամերիկյան կողմի դիրքորոշումը և ներկայումս ուսումնասիրում ենք այն», - հայտարարել է Բաղային, որի խոսքերը մեջբերում է Nour News-ը։
Ավելի վաղ Tasnim-ը հաղորդել էր, որ Պակիստանը ԱՄՆ-ին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական նոր՝ 14 կետից բաղկացած առաջարկը, որտեղ ըստ լրատվամիջոցի շեշտը դրվում է ռազմական գործողությունների դադարեցման և վստահության ամրապնդման միջոցառումների վրա:

«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
917:12
«Պատմության վերաբերյալ «արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ ճիշտ պատասխանները»․ Ոսկան Սարգսյան
2417:00
«Փաշինյանի ասածներին շատ ուշադրություն մի դարձրեք․ ցնդաբանություն են»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6016:42
«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6116:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
13216:31
«Ամենախելամիտ տարբերակն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5716:18
Լոս Անջելեսն առաջին անգամ ծագումով հնդիկ քաղաքապետ կունենա
13216:13
Հռոմի պապը վիրահատությունից հետո սկսել է այցը Լատինական Ամերիկա
13816:01