«Իշխանությունները փորձում են ընտրարշավը վերածել քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի». Գագիկ Ծառուկյան

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սյունիքի մարզում՝ Մեղրիում, Ագարակում և Կապանում, մեր հայրենակիցների ջերմ ընդունելությունն ու վստահությունը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մարդիկ սպասում են լավ փոփոխությունների։
Այս օրերին, ցավոք, իշխանությունները հերթական անգամ փորձում են ընտրարշավը վերածել սպառնալիքների, քաղաքական շանտաժի և վախի մթնոլորտի։ Ժողովրդավարության մասին բարձր խոսողները այսօր չեն հանդուրժում այլակարծությունը, իսկ ընդդիմության յուրաքանչյուր քննադատություն ընդունում են ագրեսիայով ու ճնշումներով։
Բայց մարդիկ այլևս չեն ուզում ապրել ատելության և թշնամանքի մթնոլորտում։ Ոչ մի ապօրինի ձերբակալություն կամ քաղաքական հետապնդում չի կարող լռեցնել ժողովրդի ձայնը։
Կոչ եմ անում չհուսահատվել և չկորցնել հավատը։ Շատ շուտով միասին սկսելու ենք նոր ճանապարհ՝ ավելի համախմբված և վստահ վաղվա օրվա նկատմամբ։ Մեր նպատակը հայ մարդու արժանապատվության, պետության նկատմամբ վստահության և ազգային միասնության վերականգնումն է»:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
9410:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
28428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
30028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
37927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
36627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
29827.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
30327.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
23027.10.2026, 09:36