«The Insider-ի «հետաքննության» մեջ բերված փաստարկները բացահայտ սուտ են և կազմակերպված սադրանք»․ ՌԴ ԱԳՆ

The Insider պարբերականի հրապարակումը, որտեղ պնդվում էր, թե Հայաստան են ուղարկվել ԱՀԾ, ԳՀՎ և ԱԴԾ աշխատակիցներ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հակազդելու համար, սուտ է։ Այս մասին թելեգրամյան իր ալիքում հայտնել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
««Հետաքննության» մեջ ներկայացված փաստարկները ոչ այլ ինչ են, քան բացահայտ ստեր և կազմակերպված սադրանք, նպատակ ունենալով հոգեբանական ճնշում գործադրել ռուս դիվանագետների վրա և վախեցնել հայ հասարակությանը ընտրություններից առաջ», - ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ նյութում ներկայացված տեղեկատվությունը չի հիմնավորվում համոզիչ ապացույցներով և պարունակում է փաստական սխալներ։ «Մեղադրանքները հաստատող որևէ համոզիչ փաստ The Insider-ն ի վիճակի չէ ներկայացնել», - նշել են ԱԳՆ-ում:
Նախարարությունը նաև հերքել է ռուսական կառույցների դեմ ուղղված մեղադրանքները՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու վերաբերյալ: Գերատեսչությունը հայտարարել է, որ Ռուսաստանի դիվանագիտական աշխատանքը հանրապետությունում իրականացվում է 1961 թվականի Վիեննայի դիվանագիտական հարաբերությունների մասին կոնվենցիային համապատասխան։
Նախարարությունը հրապարակումը դիտարկել է որպես Ռուսաստանին և նրա կապերը Հայաստանի հետ վարկաբեկելու արշավի մի մաս: «Մենք «ռուս գործակալների» մասին այս վերջին «սենսացիան» դիտարկում ենք որպես Ռուսաստանին Հարավային Կովկասից դուրս մղելու արշավի ևս մեկ դրվագ», - հայտարարել է նախարարությունը:

«Հենց սկսեն արդարանալ, կարող են ամեն ինչ համարել ավարտված»․ Հակոբ Բադալյան
917:12
«Պատմության վերաբերյալ «արձանագրում» անելուց ճիշտ կլիներ համացանցում որոնում տալ, ստանալ ճիշտ պատասխանները»․ Ոսկան Սարգսյան
2417:00
«Փաշինյանի ասածներին շատ ուշադրություն մի դարձրեք․ ցնդաբանություն են»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
6016:42
«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
6116:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
13216:31
«Ամենախելամիտ տարբերակն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
5716:18
Լոս Անջելեսն առաջին անգամ ծագումով հնդիկ քաղաքապետ կունենա
13216:13
Հռոմի պապը վիրահատությունից հետո սկսել է այցը Լատինական Ամերիկա
13816:01