Հունաստանում ազատազրկման են դատապարտել լրտեսության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացուն

Հունաստանում դատարանն ազատազրկման է դատապարտել լրտեսության մեջ մեղադրվող Ադրբեջանի քաղաքացուն, հայտնում է Reuters-ը։ Յոթ տարի և մեկ ամիս ազատազրկման դատապարտված տղամարդը ձերբակալվել էր անցյալ տարվա հունիսին՝ Հունաստանի, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի համար ռազմավարական օբյեկտ հանդիսացող «Սուդա» ռազմածովային բազային լրտեսելու կասկածանքով: Հետաքննության տվյալներով՝ տղամարդը, ով Լեհաստանում ժամանակավոր կեցության թույլտվություն ուներ, առաջին անգամ Հունաստան է ժամանել 2025 թվականի հունվարին և հունիսի կեսերից հանգրվանել է հյուրանոցի համարում, որը նայում էր դեպի ռազմածովային և ռազմաօդային ուժերի բազան։ Նա մեղադրվում է պետական գաղտնիքներ և կարևոր ռազմական տեղեկատվություն, մասնավորապես՝ ռազմական օբյեկտների լուսանկարներ և տեսանյութեր օտարերկրյա պետություններին փոխանցելու մեջ։

ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
9918:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
8217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
10216:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
15016:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
9516:18
«ՊԵԿ-ից փախուստի դիմած Իրանի քաղաքացին հայտնաբերվել և կալանավորվել է». ՔԿ
9115:06
«Ընկերուհիները վիճաբանել են կենցաղային հարցի պատճառով․ մեկը մյուսին դանակով չի հարվածել»․ Ռոման Երիցյան
9414:54
Դուբլինում Զելենսկու ավտոշարասյան ուղղությամբ ձվեր են նետել (տեսանյութ)
22214:37