Ներկերի խառնուրդ՝ 181 միլիոն դոլարով. Ջեքսոն Փոլոքի կտավը վաճառվել է աստղաբաշխական գնով

Ամերիկացի աշխարհահռչակ նկարիչ Ջեքսոն Փոլոքի «Համար 7Ա» կտավը Christie’s աճուրդի տանը վաճառվել է աստղաբաշխական՝ 181,2 միլիոն դոլարով։ Սա նոր ռեկորդ է նկարչի բոլոր աշխատանքների համար և դարձել է արվեստի պատմության մեջ երբևէ վաճառված ամենաթանկ գործերից մեկը։ Հետաքրքիր է, որ սակարկությունները սկսվել են 82 միլիոն դոլարից, և ընդամենը 10 րոպե տևած թեժ պայքարից հետո, որտեղ գինը բարձրանում էր միլիոն առ միլիոն, կտավը ձեռք է բերել մի անհայտ գնորդ։
Այս կտավը ստեղծվել է 1948 թվականին Փոլոքի հայտնի ոճով, երբ նա վրձնով հպվելու փոխարեն ներկը պարզապես կաթեցնում ու շաղ էր տալիս հատակին փռված կտավի վրա։ Գնի նման թռիչքի գլխավոր պատճառներից մեկը դրա չափսերն են. կտավի երկարությունը հասնում է գրեթե 3,5 մետրի, ինչը զգալիորեն մեծ է նկարչի նախորդ բոլոր թանկարժեք գործերից։ Բացի այդ, աշխատանքն ունի ուշագրավ պատմություն. ժամանակին Փոլոքն այն պարզապես նվիրել էր իր լուսանկարիչ ընկերոջը, որից հետո այն փոխանցվել է տարբեր հայտնի հավաքորդների։
Արվեստի այս գլուխգործոցը վերջին անգամ հանրությանը ցուցադրվել է հեռավոր 1977 թվականին Նյու Յորքի թանգարաններից մեկում և այդ ժամանակվանից ի վեր փակ է եղել մարդկանց աչքից։ Այսպիսի հսկայական գումարը ևս մեկ անգամ փաստում է, որ ժամանակակից արվեստի շուկայում Փոլոքի յուրօրինակ ձեռագիրը տարիների ընթացքում միայն ավելի է թանկանում, իսկ նման հազվագյուտ կտավների հայտնվելը վաճառքում իսկական իրադարձություն է ամբողջ աշխարհի համար։

«Քրեակատարողական հիմնարկներում կարգալույծ անձանց «սպասավորության» վտանգները». Սամվել դպիր Գրիգորյան
1222:54
Երևանում հայ և թուրք արվեստագետների համատեղ ցուցահանդես է բացվել
2122:48
«Անգլիական այգին Երևանի պատմությունն է, ոչ թե օրվա իշխանության քաղաքական ինքնագովազդի հարթակը»․ Սարգիս Տեր-Եսայան
34307.11.2026, 16:12
12 պատմամշակութային օբյեկտներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (լուսանկար)
41007.11.2026, 00:12
«10 բանաստեղծություն, որ վերագրում են Պարույր Սևակին, բայց այլ հեղինակների ստեղծագործություններ են». Արև Բալդրյան (լուսանկար)
75601.11.2026, 23:06
Այծեմնիկ Ուրարտու. հայ առաջին կին քանդակագործը, որի անունը մոռացության է մատնվել (լուսանկար)
74301.11.2026, 22:30
««Կտորը հայկակա՞ն է, թե՞ թուրքական» հարցնողներին ի պատասխան՝ ադրբեջանցի երգիչներին նվիրված նորաբաց թանգարանը Շուշիում». Ռուբեն Սարգսյան (լուսանկար)
75001.11.2026, 21:12
Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ նախկին հոգևորականի մատուցած կեղծ «Պատարագը»
75001.11.2026, 19:42