Ուրբաթ, 16 հոկտեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

Պակիստանում ուղևորատար գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ

Պակիստանում ուղևորատար գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ
1275
Կիրակի, 24 մայիսի, 2026 թ., 11:41

Պակիստանում ուղևորատար գնացքի պայթյունի հետևանքով զոհվել է 16 մարդ: Վիրավորվել են ևս մի քանի մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Քվետա քաղաքում գնացքի անցնելու ժամանակ պայթյուն է տեղի ունեցել: Մայրուղու երկայնքով կայանված մեքենաները նույնպես վնասվել են: Վիրավորների մարմինները տեղափոխվել են հիվանդանոցներ: Դեպքի վայր ժամանած ոստիկանությունը շրջափակել է տարածքը և սկսել է հետաքննություն: