Կիրակի, 24 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Զորահանդեսից հետո զինվորական տեխնիկան կմնա Տիգրան Մեծի պողոտայի վրա, որպեսզի քաղաքացիները նայելու հնարավորություն ունենան». Նիկոլ Փաշինյան

«Զորահանդեսից հետո զինվորական տեխնիկան կմնա Տիգրան Մեծի պողոտայի վրա, որպեսզի քաղաքացիները նայելու հնարավորություն ունենան». Նիկոլ Փաշինյան
95
Այսօր, 16:54

«Ի տարբերություն նախորդ զորահանդեսների, հիմա այնպես չի լինելու, որ տեխնիկան հրապարակով անցնի և հեռանա: Որոշում եմ կայացրել, որ այդ զինվորական տեխնիկան մինչև ամսի 28-ի կեսգիշեր մնալու է Տիգրան Մեծի պողոտայի վրա, որպեսզի քաղաքացիները նայելու հնարավորություն ունենան»,- Ախուրյանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ որոշման պատճառ է դարձել Երևանում քաղաքացու հետ շփումը, ով կարծիք էր հայտնել, որ զորահանդեսի ժամանակ մուլյաժներ են բերելու տեսախցիկների առջևով տանելու՝ իբր թե զենք է իսկական: