Երկուշաբթի, 25 մայիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Նույնիսկ ԱԺ անցնելով՝ այս ուժը ձայներ է փոշիացնելու». Սամվել Ասլիկյան

«Նույնիսկ ԱԺ անցնելով՝ այս ուժը ձայներ է փոշիացնելու». Սամվել Ասլիկյան
115
Այսօր, 01:06

ԱԺԲ անդամ Սամվել Ասլիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Բոլորին դեմ եմ»-ը, եթե անցնի ԱԺ, ապա միայն՝ տվյալ կուսակցության անվան շնորհիվ, այլ ոչ թե իր ծրագրերի և գաղափարների։
Բայց եթե նույնիսկ անցնեն, ապա մանդատները թողնելու են ու գնան, քանի որ այս համակարգից հասկացող մարդիկ կփաստեն, որ ոչ մի ռեսուրսային ուժ իր 20-40 տոկոսը, ինչպես նաև իշխանական լծակները, չի նվիրաբերի 4-6 տոկոսանոց՝ ոչ մի բան չասող ուժին։ Ստացվում է, որ նույնիսկ ԱԺ անցնելով՝ այս ուժը ձայներ է փոշիացնելու։
Իսկ իրենց ծրագիրը, որում իբրև թե 3 օրենքի փոփոխությամբ համակարգ են փոխելու, ևս կեղծ է։ Քանի դեռ ֆինանսական լծակները չեն առանձնացվել քաղաքական ուժերից, ռեսուրսային ուժերը հնարավորություն կունենան վերարտադրվել, թեկուզ 100 օր հետո։
Ամենայն հարգանքով այդ ուժում ներկայացված իմ մի քանի մտերիմ մարդկանց, բայց ինձ համար անհասկանալի է այս ամենի իմաստը։

Աղբյուրը`   Սամվել Ասլիկյան