«Զրույցը որևէ ազդեցություն չունեցավ Հայաստանի վարչապետի վրա»․ Մեդվեդև

Ռուսաստանի ռազմավարական գործընկերը Հայաստանի ժողովուրդն է, ոչ թե ցանկացած հայ ղեկավար, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը՝ պատասխանելով РИА Новости-ի հարցին։
Մեդվեդևը հավելել է, որ Փաշինյանի հետ իր առաջին զրույցի ժամանակ բարձրացրել է Ռուսաստանի և հայ ժողովրդի միջև առանձնահատուկ հարաբերությունների հարցը։ «Երբ մենք ծանոթացանք նրա հետ, նա (Փաշինյանը - խմբ.) ասաց. «Դուք ինձ երբեք չեք ընդունի, ես ձեզ համար օտար եմ»»: Մեդվեդևը հավելել է, որ այդ պահին վստահեցրել է Հայաստանի կառավարության ղեկավարին, որ Մոսկվայի համար «յուրայիններ և օտարներ չկան»:
«Դուք ընտրվել եք ժողովրդի կողմից, և մենք կաշխատենք ձեզ հետ, բայց ձեր կառավարության ուղին կախված է բացառապես ձեզնից։ Եվ մեր միակ իսկական ընկերը Հայաստանի ժողովուրդն է՝ Ռուսաստանի եղբայրական ժողովուրդը։ Մենք միշտ կունենանք նրանց հետ ամենաբարեկամական հարաբերությունները»,- ասել է Մեդվեդևը՝ Փաշինյանի հետ զրույցում:
Միաժամանակ, Անվտանգության խորհրդի փոխնախագահը նշել է, որ զրույցը որևէ ազդեցություն չի ունեցել Հայաստանի վարչապետի վրա. «Նա ուշադրություն չի դարձրել այս խոսքերին և չի գնահատել Ռուսաստանից եղբայրական օգնության և աջակցության բազմաթիվ օրինակները»։
Ավելին, Մեդվեդևը շեշտել է, որ Փաշինյանը Հայաստանի համար «խաղաղության երաշխավոր» չէ, այլ պարզապես «սրիկա, որը որոշ ժամանակով իշխանության գլուխ է բարձրացվել»։

«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
616:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
3916:31
«Ամենախելամիտ տարբերակն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3116:18
Լոս Անջելեսն առաջին անգամ ծագումով հնդիկ քաղաքապետ կունենա
9816:13
Հռոմի պապը վիրահատությունից հետո սկսել է այցը Լատինական Ամերիկա
10616:01
«Կալանավայր տանելու իմաստը ո՞րն էր». Դավիթ Ղազինյան
5915:48
«Սահմանադրական դատարանը չպետք է լինի իշխող քաղաքական թիմի շարունակությունը»․ Ռուբեն Մխիթարյան
5815:30
«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
8015:12