«Նեթանյահուն ընդունել է, որ դժվարություններ ունի Իրանի վերաբերյալ Թրամփի որոշումների վրա ազդելու հարցում»․ #Reuters

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր մտերիմ շրջապատի հետ մասնավոր զրույցներում խոստովանել է, որ Իսրայելը գործնականում հնարավորություն չունի ազդելու Դոնալդ Թրամփի՝ Իրանի վերաբերյալ որոշումների վրա, այն դեպքում, երբ ԱՄՆ-ի նախագահը բանակցություններ է վարում համաձայնագրի կնքման շուրջ: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ հղում կատարելով երկու իրազեկ իսրայելական աղբյուրների։
Նեթանյահուի հայտարարությունները հնչել են այն ֆոնին, երբ Իսրայելը փաստացի մեկուսացված է մնացել նախնական գործարքի համաձայնեցման գործընթացից, որը կոչված է՝ դադարեցնելու ամերիկա-իսրայելական համատեղ ռմբակոծություններից սկսված պատերազմը։
Նեթանյահուն կոշտ կերպով պահանջում է, որ Իսրայելը պահպանի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, հնարավոր սպառնալիքների դեմ ռազմական գործողություններ շարունակելու իրավունքը։ Այս վերապահումը կարող է խափանել համաձայնությունները, եթե Իրանը պնդի Լիբանանի հարավում իսրայելական ռազմական գործողությունների լիակատար դադարեցում։
Փակ դռների ետևում ընթացող քննարկումներին մասնակցած իսրայելցի պաշտոնյան հայտնել է, որ Նեթանյահուն լուրջ մտահոգություններ է հայտնել ներկայում քննարկվող փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ: Թրամփի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ համաձայնագիրը նախատեսում է, որ Իրանը բացի Հորմուզի նեղուցը՝ ԱՄՆ ռազմածովային շրջափակման վերացման դիմաց, որից հետո սպասվում է միջուկային հարցով հետագա բանակցությունների մեկնարկ:
Չնայած այդ համաձայնագիրը սկզբնապես չի լուծում Իսրայելի՝ Իրանի միջուկային ծրագրի հետ կապված խնդիրները, Նեթանյահուն նշել է, որ Իսրայելն այժմ «չունի մանևրելու հնարավորություն՝ ԱՄՆ նախագահի վրա ազդեցություն ունենալու համար»։

«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
616:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
3916:31
«Ամենախելամիտ տարբերակն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3116:18
Լոս Անջելեսն առաջին անգամ ծագումով հնդիկ քաղաքապետ կունենա
9816:13
Հռոմի պապը վիրահատությունից հետո սկսել է այցը Լատինական Ամերիկա
10616:01
«Կալանավայր տանելու իմաստը ո՞րն էր». Դավիթ Ղազինյան
5915:48
«Սահմանադրական դատարանը չպետք է լինի իշխող քաղաքական թիմի շարունակությունը»․ Ռուբեն Մխիթարյան
5815:30
«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
8015:12