«Արևմուտքի հետ ՀՀ-ի ձեռքսեղմումները բացատրում են, թե ինչու են նրա սահմաններին ԵՄ դիտորդներ տեղակայված»․ Շոյգու

Արևմտյան երկրների հետ Հայաստանի «ամուր ձեռքսեղմումներից» հետո Ռուսաստանը հիմա հասկանում է, թե ինչու են ավելի վաղ Հայաստանի սահմաններին եվրոպացի դիտորդներ տեղակայվել։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստից հետո։
ТАСС-ի հարցին պատասխանելով Շոյգուն նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության սուր փուլի ավարտից հետո ՀԱՊԿ-ի կողմից Երևանին առաջարկ է ներկայացվել սահմանին դիտորդներ տեղակայելու վերաբերյալ։ «Հայկական կողմն ասաց, որ դրա կարիքը չկա, սակայն հանկարծ առաջացավ Եվրոպական միության դիտորդների կարիքը։ Սկզբում ասացին, որ այն ժամանակավոր է, մինչև ամեն ինչ հանդարտվի, երկու տարով։ Սակայն արդեն այն ժամանակ որոշ ղեկավարներ ասացին, որ դա երկու տարով չէ, այլ երկար ժամանակով։ Այսօր բոլոր իրադարձություններից հետո, որոնք մենք տեսանք օվկիանոսից այն կողմ՝ ջերմ ձեռսեղմումներ, տարատեսակ փաստաթղթերի ստորագրում, մենք գիտենք, թե ինչի համար են այնտեղ եվրոպական դիտորդները»,- ասել է ՌԴ ԱԽ քարտուղարը։

«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
616:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
3916:31
«Ամենախելամիտ տարբերակն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3116:18
Լոս Անջելեսն առաջին անգամ ծագումով հնդիկ քաղաքապետ կունենա
9816:13
Հռոմի պապը վիրահատությունից հետո սկսել է այցը Լատինական Ամերիկա
10616:01
«Կալանավայր տանելու իմաստը ո՞րն էր». Դավիթ Ղազինյան
5915:48
«Սահմանադրական դատարանը չպետք է լինի իշխող քաղաքական թիմի շարունակությունը»․ Ռուբեն Մխիթարյան
5815:30
«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
8015:12