«ՀՀ-ն այլևս նույնիսկ պատրվակներ չի փնտրում ՀԱՊԿ-ի միջոցառումներից հրաժարվելու համար»․ Շոյգու

Հայաստանը վերջին շրջանում նույնիսկ չի ջանում պատրվակ փնտրել ՀԱՊԿ-ի միջոցառումներին մասնակցելուց հրաժարվելու համար։ Այս մասին ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի նիստից հետո լրագրողներին ասել է ՌԴ ԱԽ քարտուղար Սերգեյ Շոյգուն։
«Ես դա դեմարշ չէի անվանի, նրանք պարզապես չեն մասնակցում, բայց ամեն անգամ՝ հորինված պատրվակով», - ասել է նա՝ պատասխանելով ТАСС-ի՝ նիստին Հայաստանի մասնակցությունից հրաժարվելու վերաբերյալ հարցին։ «Վերջին շրջանում նրանք նույնիսկ չեն էլ ջանում փոխել այն պատճառաբանությունները, թե ինչու չեն մասնակցում․ պատճառը մշտապես նույնն է՝ ՀԱՊԿ-ի ուժերի արձագանքի բացակայությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ, որոնք կապված էին Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության հետ։ Սակայն ՀԱՊԿ-ն պաշտպանական կազմակերպություն է, և մենք, բնականաբար, մեր բոլոր կանոնադրական փաստաթղթերի համաձայն, արձագանքում ենք այն դեպքում, երբ մեզ դիմում են պաշտպանության խնդրանքով, երբ երկրի վրա հարձակվում են։ Մի կողմից՝ Հայաստանի և նրա տարածքի վրա ոչ ոք չէր հարձակվել, սա առաջինը։ Բայց ոչ պակաս կարևոր է այն, որ Հայաստանի կողմից այդ հակամարտության ընթացքում օգնություն ցուցաբերելու որևէ դիմում չի եղել», - նշել է նա։

«Ալիևացավով տառապող մարդն ինձնից ի՞նչ պիտի ուզի»․ Սամվել Կարապետյան (տեսանյութ)
616:36
Բելգիայի թագավորը չի ընդունել վարչապետի հրաժարականը
3916:31
«Ամենախելամիտ տարբերակն այն է, որ Փաշինյանը հրաժարական տա, ԱԺ-ն ընտրի նոր վարչապետ»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
3116:18
Լոս Անջելեսն առաջին անգամ ծագումով հնդիկ քաղաքապետ կունենա
9816:13
Հռոմի պապը վիրահատությունից հետո սկսել է այցը Լատինական Ամերիկա
10616:01
«Կալանավայր տանելու իմաստը ո՞րն էր». Դավիթ Ղազինյան
5915:48
«Սահմանադրական դատարանը չպետք է լինի իշխող քաղաքական թիմի շարունակությունը»․ Ռուբեն Մխիթարյան
5815:30
«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
8015:12