«ՀՀ իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, անբարոյական քայլը»․ Աշոտ Դանիելյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի հայտարարությունը․ «Սիրելի՛ հայրենակիցներ, օգտվելով այն հանգամանքից, որ այս օրերին ուշադրությունն ամբողջությամբ սևեռված է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների վրա, չբավարարվելով
• Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի խափանմամբ,
• Միջազգային իրավունքի հիմնարար նորմերի ոտնահարմամբ ու կեղծ «հիմնավորումներով» Արցախը Ադրբեջանին հանձնելու աննախադեպ ապազգային գործունեությամբ,
• Արցախի ժողովրդի նկատմամբ ատելության ու խտրականության շարունակական քարոզչությամբ և Արցախի կորստի հետ չհաշտվող արցախցիների հալածանքներով,
Հայաստանի Հանրապետության իշխանությունները կատարել են հերթական ամոթալի, հակաիրավական ու անբարոյական քայլը Արցախի Հանրապետության ու ժողովրդի նկատմամբ։ ՀՀ վարչական դատարանի նախագահի որոշմամբ անվավեր է ճանաչվել Արցախի Հանրապետությանը պատկանող շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքը արցախցիների համար ոչ թե անշարժ գույք է կամ պարզապես տարածք, այլ մի վայր, որը խորհրդանշում է ագրեսիայի ու բռնազավթման ենթարկված Արցախի պետականությունն ու նվազագույն հնարավորություն է տալիս էթնիկ զտումների ու ցեղասպանության ենթարկված արցախցիներին՝ միջազգային իրավունքի հիմնարար նորմերով սահմանված ու 2023 թվականի նոյեմբերին Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ վերահաստատված իրենց իրավունքների պաշտպանության նպատակով ջանքերի համատեղման ու համակարգման համար։ Այն չի կարող դառնալ տարատեսակ կեղտոտ պայմանավորվածությունների ու քաղաքական առևտրի առարկա։
Այս հակահայ գործողությունները չեն կոտրելու մեր կամքը՝ պատերազմական ու մարդկության դեմ կատարված հանցագործություններով ոտնահարված Արցախի ժողովրդի իրավունքները վերականգնելու՝ Արցախ վերադարձն ապահովելու և պետականության վերականգնման ուղղությամբ։
Ակնկալում ենք, որ Արցախի ճակատագրով մտահոգ Հայաստանում և Սփյուռքում գտնվող հաստատություններն ու հայրենակիցները կարձագանքեն Հայաստանի Հանրապետության իշխանությունների այս հերթական ամոթալի քայլին՝ բողոքի ձայն բարձրացնելով ի պաշտպանություն մեր անօտարելի իրավունքների վերականգնման»:

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
9410:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
28428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
30028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
37927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
36627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
29827.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
30327.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
23027.10.2026, 09:36