«Ժամն է՝ սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին»․ ՀՅԴ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի հայտարարությունը՝ Մայիսի 28-ի առթիվ․
«Սիրելի՛ հայրենակիցներ,
1918 թվականի Մայիսի 28-ը հայոց պատմության բեկումնային կետն է։ Հենց Մայիսի 28-ին ցեղասպանությունից մազապուրծ եղած ժողովուրդը մահվան դատավճիռը փոխարինեց պետականության ստեղծմամբ։
Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում մենք ապացուցեցինք՝ աշխարհում չկա այնպիսի զենք, որն ի զորու լինի հաղթել սեփական հողում ապրելու կամքին։
Հավատարիմ իր առաքելությանը՝ ծանրագույն պայմաններում պետականաշինության գերմարդկային առաքելությունը ստանձնեց Հայ Յեղափոխական Դաշնակցությունը: Որբերով ու գաղթականներով լեցուն, սովի ու պատերազմների մեջ գտնվող երկրում Հանրապետության հիմնադիր սերունդը՝ Արամ Մանուկյանը, Հովհաննես Քաջազնունին, Գարեգին Նժդեհը, Դրոն, Ռուբեն Տեր-Մինասյանը և մյուս նվիրյալները, արեցին անհնարին թվացողն ու բեկեցին մեր ժողովրդի ճակատագիրը։
Այսօր կրկին ճակատագրական հանգրվանում ենք։ Կասկածի տակ է մեր պետականության ընթացքը, հարվածի թիրախում է մեր ինքնությունը, հալածվում է մեր եկեղեցին, գաղթական է մեր ժողովուրդը, կորսված է հայկական Արցախը։
Բայց մենք գիտենք, որ հայ ժողովրդի մեջ դեռ կենդանի է Մայիսյան հերոսամարտերի ոգին, որ մեր սերունդներն իրենց ճանաչում են հենց Սարդարապատից:
Ուստի՛, ժամն է սթափվելու, համախմբվելու և համազգային դիմադրությամբ տեր կանգնելու մեր արժեքներին: Սա պայքար է հանուն ինքնության և պետականության, սա մի նոր Սարդարապատ է:
Մենք տեր ենք կանգնելու հայոց անկախ պետականությանը, վերականգնելու ենք մեր ազգային արժանապատվությունը և թույլ չենք տալու, որ հայության ճակատագիրը գրվի օտարի թելադրանքով:
Մենք կա՛նք, մենք կպայքարե՛նք և մենք կհաղթե՛նք:
Շնորհավոր Մայիսի 28։

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
9410:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
28428.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
30028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
37927.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
36627.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
29827.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
30327.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
23027.10.2026, 09:36