«ՀՀ-ն ԵՄ-ին միանալու դեպքում չի կարողանա գազ ստանալ նախկին գնով»․ Սերգեյ Ցիվիլև

Ռուսաստանը չի կարողանա շարունակել Հայաստանին գազ և նավթամթերք մատակարարել ներկայիս գներով, եթե երկիրը միանա ԵՄ-ին, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևը։
«Նամակում դիրքորոշումը հստակ ներկայացված է։ Մենք բոլորս գտնվում ենք ԵԱՏՄ շրջանակում։ Այդ հարաբերությունները բոլոր երկրների հետ կառուցվել են տարիներ շարունակ։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ նավթն ու գազը մատակարարվում են բավական շահավետ գներով։ Իհարկե, Եվրոպայում գազի գները զգալիորեն բարձր են։
Ես իմ գործընկերոջը գրել եմ, որպեսզի բոլորը նախապես իմանան, թե հետագայում ինչպես կարող են զարգանալ իրադարձությունները։ Եթե նրանք ԵԱՏՄ-ից անցնեն ԵՄ, մենք չենք կարողանա մատակարարել այն նույն գնով, որով մատակարարում ենք հիմա։ Կարծում եմ՝ երբ հայ ժողովուրդը կայացնի այդ որոշումը, պետք է հասկանա նաև այս տնտեսական հանգամանքները։ Այդ նամակի նպատակը միայն դա էր։ Քանի որ մենք միշտ հայ ժողովրդին վերաբերվել ենք որպես եղբայրական ժողովրդի, նրանք պետք է նախապես իմանան այն հետևանքների մասին, որոնք կարող են առաջանալ այդ դեպքում», - նշել է նա։
Ավելի վաղ ռուս նախարարը նամակ էր ուղարկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը, որի համաձայն Ռուսաստանը կարող է կասեցնել կամ միակողմանիորեն չեղյալ հայտարարել հանրապետություն բնական գազի, նավթամթերքի և չմշակված ադամանդների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, եթե Երևանը շարունակի ԵՄ-ին միանալու գործընթացը։

«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4015:12
«Նիկոլ Փաշինյանի խոշոր հովանավորների ջանքերն այլևս առաջվանը չեն»․ Արտակ Զաքարյան
4315:06
«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով». Պեսկով
9814:54
«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան
6114:42
«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
8414:18
«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին
7714:00
«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին (տեսանյութ)
8013:48
«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
17613:31