«Անհրաժեշտ է ՀՀ-ում անցկացնել հանրաքվե՝ ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով»․ ԵԱՏՄ առաջնորդների հայտարարությունը

Հրապարակվել է ԵԱՏՄ երկրների չորս առաջնորդների՝ Հայաստանի վերաբերյալ հայտարարությունը։
«Մենք՝ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահներս,
հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության՝ Եվրոմիությանն անդամակցելուն ուղղված գործողությունները, այդ թվում՝ 2025 թվականին ՀՀ ԱԺ կողմից «Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին» օրենքի ընդունումն ու ՀՀ նախագահի կողմից դրա ստորագրումը, նաև Եվրոպական միության կողմից ՀՀ կառավարության եվրոպական ձգտումների հաստատումը, որն արտահայտվել է 2026 թվականի մայիսի 5-ին ընդունված Հայաստան-Եվրոպական միություն առաջին գագաթնաժողովի արդյունքներով համատեղ հռչակագրում,
նկատի ունենալով Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական անվտանգության համար առաջացող էական ռիսկերը,
որոշեցինք, որ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները Եվրասիական միջկառավարական խորհրդում 2026 թվականի դեկտեմբերին նախատեսված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստում կներկայացնեն զեկույց ՀՀ նկատմամբ ԵԱՏՄ մասին պայմանագրի գործողության կասեցման հնարավոր հետևանքների վերաբերյալ։
Կիսում ենք այն դիրքորոշումը, ըստ որի՝ անհրաժեշտ է հնարավորինս սեղմ ժամկետներում Հայաստանի Հանրապետությունում անցկացնել համազգային հանրաքվե՝ Եվրոպական միությանն անդամակցելու կամ Եվրասիական տնտեսական միության կազմում մնալու հարցով»,- ասվում է հայտարարության մեջ։

«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4015:12
«Նիկոլ Փաշինյանի խոշոր հովանավորների ջանքերն այլևս առաջվանը չեն»․ Արտակ Զաքարյան
4315:06
«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով». Պեսկով
9814:54
«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան
6114:42
«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
8414:18
«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին
7714:00
«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին (տեսանյութ)
8013:48
«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
17613:31