«ԵԱՏՄ-ից դուրս գալու դեպքում ՀՀ քաղաքացիների նկատմամբ կգործեն միգրանտների համար նախատեսված պահանջներ». Պուտին

Եթե Հայաստանը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ), Ռուսաստան տեղափոխվող ՀՀ քաղաքացիները կբախվեն նույն պայմաններին, ինչ մյուս միգրանտները, նրանց համար կգործեն նույն պահանջները։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«ԱՊՀ երկրներից միգրանտների համար նույն պահանջները կկիրառվեն նաև Հայաստանից եկած աշխատողների համար։ Ի՞նչ է սա նշանակում։ Դա նշանակում է, որ նրանք պետք է ձեռք բերեն աշխատանքային պատենտներ՝ Ռուսաստանում աշխատելու համար, պարտադիր բժշկական ապահովագրությունից օգտվելու համար նրանք պետք է ՌԴ-ում ապրեն առնվազն հինգ տարի և այլն․․․ Կան բազմաթիվ պահանջներ», - ասել է Պուտինը՝ խոսելով այն մասին, թե ինչպես կփոխվեն երկրների միջև հարաբերությունները, եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից։
Նա նշել է, որ սա կլինի «բոլորովին այլ պատմություն»։ «Մենք պարզապես բոլորս պետք է այս մասին խոսենք հստակ, պարզ և անկեղծորեն»,- հավելել է ՌԴ նախագահը։

«Նախաքննության գաղտնիքի հերն անիծեց». Դավիթ Ղազինյան (տեսանյութ)
4015:12
«Նիկոլ Փաշինյանի խոշոր հովանավորների ջանքերն այլևս առաջվանը չեն»․ Արտակ Զաքարյան
4315:06
«Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության ներսում քննարկումների արդյունքներով». Պեսկով
9814:54
«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան
6114:42
«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
8414:18
«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին
7714:00
«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին (տեսանյութ)
8013:48
«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
17613:31