«ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող օգնությունը չպետք է օգտագործվի Հայաստանի դեմ». Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ «Ազատության աջակցության մասին» օրենքի 907-րդ բանաձևի կասեցման ժամկետի երկարաձգման մասին հուշագիր է ուղարկել՝ «Իլհա՛մ, դուք հիանալի եք» ստորագրությամբ։
Հուշագրի մեջ նշվում է, որ «բանաձևի կասեցումը չի խաթարի կամ չի խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցությունների շարունակական ջանքերին և չի օգտագործվի Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով»։
Ալիևը շնորհակալություն է հայտնել Թրամփին և բարձր է գնահատել այդ քայլը։
907-րդ բանաձևը 1992 թվականին ԱՄՆ Քոնգրեսի կողմից ընդունված ԱՄՆ «Ազատության աջակցության մասին» օրենքի ենթաբաժին է, որն արգելում էր ԱՄՆ կառավարության կողմից Ադրբեջանի կառավարությանը ցանկացած ուղղակի օգնության տրամադրումը՝ Հայաստանի և Արցախի շրջափակման պատճառով։
Նշենք, որ ԱՄՆ նախագահը կարող է միայն կասեցնել բանաձևը ընդամենը մեկ տարով, բայց չի կարող չեղարկել այն․ այդ իրավասությունը տրված է բացառապես Քոնգրեսին։
Բանաձևի կասեցում չի եղել միայն 2023-2024 թվականներին՝ պայմանավորված 2023 թվականի սեպտեմբերին Արցախի վրա Ադրբեջանի ռազմական հարձակմամբ ու դրան հաջորդած էթնիկ զտմամբ։ 2025-ի օգոստոսի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ կասեցումն ուժի մեջ է մտել։

«Երբևէ նայե՞լ եք Ադրբեջանի սահմանադրությունն ու դրանում ներառված տարածքային նկրտումները»․ Լիաննա Գասպարյան
1914:42
«Հաշվի առնելով իրողությունները՝ անհնարին համարեցի իմ հետագա պաշտոնավարումը որպես ՍԴ փոխնախագահ»․ Էդգար Շաթիրյան (տեսանյութ)
6614:18
«Տիգրանաշենը Կադաստրի փաստաթղթերում ՀՀ տարածք համարվո՞ւմ է, թե՞ ոչ»․ լրագրողը՝ Սուրեն Թովմասյանին
6614:00
«Ինչպե՞ս եք պատկերացնում Արծվաշենը մի քիչ աջ, մի քիչ ձախ տանելը»․ հարց՝ Սուրեն Թովմասյանին (տեսանյութ)
7413:48
«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
16113:31
«Եթե կիրակի արտահերթ ընտրություններ անցկացվեն, ո՞ր ուժին կտաք ձեր ձայնը» հարցման արդյունքները (տեսանյութ)
7413:12
«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
17612:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
18912:43