Նիկոլական ոստիկան քարոզիչն այնքան է ճնշել համագյուղացիներին, որ նրան մեքենայի տակ են գցել. ԶԼՄ

Նոյեմբերյանի Զորական համայնքում դժբախտ դեպք է պատահել, որի պատճառը հունիսի 7-ի ընտրություններն են: Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը։ «Գյուղում ապրող մի ոստիկան համագյուղացիներին ուղղակի տեռորի է ենթարկել, որ գնան եւ ընտրեն Նիկոլ Փաշինյանին: Այնքան է մարդկանց նեղել ու զզվեցրել, որ ինչպես ասում են՝ գյուղացիներից մեկին «դավադիտ է արել» եւ վերջինս ուղղակի ավտոմեքենան վարել է նրա վրա՝ վրաերթի ենթարկել իշխանական տեռորիստին: Ոստիկանը ծանր վնասվածքներ է ստացել, իսկ վրաերթի ենթարկողը կալանավորված է: Զորականի ՔՊ-ական համայնքապետը մեզ հետ զրույցում չհերքեց կատարվածը, սակայն ասաց, որ չի կարող մանրամասներ հայտնել դեպքի մասին: Պարզ է, որ իշխանությունը չի ուզենա հանրայնացվի, որ իր ակտիվ քարոզիչը տուժել է ՔՊ-ի օգտին քարոզոչություն անելու պատճառով:
Հարևան Հաղթանակ գյուղի համայնքապետարանի աշխատակիցն ավելի անկեղծ գտնվեց եւ մեզ հետ զրույցում պատմեց Զորականում օրեր առաջ տեղի ունեցած միջադեպի վերը շարադրված մանրամասները:
Մենք նաև տեղեկացանք, որ ոստիկանը տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն, այս պահին նրա վիճակը կայուն է»,- գրում է լրատվամիջոցը:

«ԱՄՆ-Իրան հակամարտության՝ օր առաջ ավարտին սպասող երկրները շատ են»․ Արտակ Զաքարյան
5503:06
«Ազգային ուժերը պարտավոր են հաշվի առնել թյուրքական վտանգը»․ Վարուժան Գեղամյան
5402:06
«Քաղբանտարկյալներին պետք է պաշտպանել եվրոպական վարկաբեկիչ աջակցություններից»․ Հովհաննես Իշխանյան
6301:12
«ԱՄՆ-ը պարտավորություն է ստանձնելու պատերազմ չսկսել, կողմերը հարգելու են միմյանց ինքնիշխանությունը»․ Վարդան Ոսկանյան
7200:54
«Չեք թաղի ընդդիմադիրի ձայնը․ դուք ողորմելի եք, պարոնա՛յք իշխանապահներ»․ Լիլիթ Գալստյան
7000:24
«Ջրհեղեղից 2 տարի է անցել, սակայն Այրում կայարանի նոր կամրջի շինարարությունը չեն սկսել»․ Ոսկան Սարգսյան
5900:12
«Էդմոնի սրիկայությունը հասել է նոր հակառեկորդի»․ Արմեն Աշոտյան
68Երեկ, 23:36
«Ապացուցել էր, որ Կիրանցում ՔՊ-ն չի հաղթել. աշխատանքը կորցրեց»․ Անի Գևորգյան
131Երեկ, 23:24