«ՀՀ-ն նման է ուղևորի, որը ցանկանում է հասնել «Գ» կետ»․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան համեմատել է Հայաստանի իշխանություններին, որոնք ձգտում են միանալ ԵՄ-ին՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ, ուղևորի հետ, ով ցանկանում է «Ա» կետից հասնել «Գ» կետ:
«Պատկերացրեք օդանավակայան, սպասասրահ, չվերթի միացում։ Մի քանի ուղևոր, որոնք անցել են ստուգումների բոլոր փուլերը, սահմանային և այլն։ Նրանցից յուրաքանչյուրը, բառացիորեն ամեն մեկը, բարեխիղճ է, ունի իր հստակ նպատակներն ու խնդիրները։ Եվ ահա, երբ հայտարարվում է նստելու հրահանգը և հանկարծ ուղևորներից մեկը, ով կարծես թե գրանցված է այդ չվերթի համար, ասում է. «Գիտեք, ես ոչ թե Բ-Տ-Բ կետն եմ գնում, այլ… դե, երևի ավելի շուտ Գ կետ»,- «Sputnik» ռադիոկայանի եթերում ասել է Զախարովան։
Խոսելով Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու ձգտման մասին՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ-ում, նշել է, որ սա «այլևս նույնիսկ երկու աթոռի վրա նստելու փորձ չէ»։
«Նորմալ չէ, երբ տեղի է ունենում մանիպուլյացիա։ Նորմալ չէ, երբ բարի մտադրություններն ու օրինականությունը, որոնք ապահովում են որոշակի ոլորտի բնականոն գործունեությունը, օգտագործվում են ոչ ազնիվ նպատակներով։ Ա՛յ դա նորմալ չէ։ Եթե ուզում ես «Բ» կետով գնալ «Գ» կետ, դա էլ է հնարավոր։ Այն կոչվում է տրանզիտ։ Բայց դա իր լոգիստիկան ունի։ Երբ գրանցվում ես «Բ» կետի համար, թռչում ես, այնտեղ իջնում, բոլորին հաջողություն մաղթում ու գնում այնտեղ, ուր պետք է։ Դա բաց ընտրություն էր։ Բայց ընտրությունն արդեն արվել է։ Ուզո՞ւմ ես փոխել ընտրությունդ։ Խնդրեմ։ Դրա համար կա քաղաքակիրթ ճանապարհ»,- նշել է նա։

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
112:18
«Իմ ամենակարևոր անելիքը համարում եմ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրումը և վավերացումը՝ մինչև 2031թ․»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2312:06
«Մեզ քննադատել են, ասել են՝ ձեր թավիշը ձեր գլխին կպնի, հիմա կենտրոնանալու ենք «լումա առ լումա»-ի եզրափակիչ արարի իրականացման վրա»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2712:00
«ՀԷՑ-ը պետական կառավարման ենք հանձնում, մասնավորեցման նպատակ չունենք»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
4411:36
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5111:12
«Կանադան ի վերջո կդառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող»․ Թրամփ (տեսանյութ)
13710:54
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսն առանձնազրույց են ունեցել
5010:48
Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Ուկրաինային՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերանորոգման համար
14210:36