«Համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները»․ ՆԳՆ

ՀՀ ներքին գործերի նախարարությունը հայտնում է․ «Դատական ակտերը բեկանվել են․ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները․
Ղարաբաղից տեղահանված սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես տեղյակ եք, սոցիալական մեդիայի տիրույթում տարածվել էր տեղահանված անձանց ընտրական իրավունքին վերաբերող մոլորեցնող տեղեկատվություն, որ առանց ՀՀ քաղաքացիության համար դիմելու և ստանալու հնարավոր է ձեռք բերել ընտրական իրավունք և ընդգրկվել ընտրողների ցուցակներում։
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի կողմից քաղաքացիական 3 գործերով կայացված դատական ակտերը բողոքարկվել էին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։
Շարունակելով ձեզ հետ բաց և ազնիվ երկխոսությունը՝ հայտնում ենք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից վերոնշյալ գործերով ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության ներկայացրած վերաքննիչ բողոքները բավարարվել են․ դատական ակտերը բեկանվել են, և քաղաքացիական գործերի վարույթները կարճվել են:
Ինչ վերաբերում է դատական ակտերի բողոքարկման հնարավորության վերաբերյալ կրկին մոլորեցնող շահարկումներին, ապա դրան անդրադարձ կկատարենք Վերաքննիչ դատարանի որոշմամբ՝
«(․․․) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նշել, որ դատական ակտի բողոքարկման հնարավորությունն արձանագրվում է ոչ թե դատական ակտով՝ դատարանի կատարած եզրահանգումների հիման վրա, այլ օրենսդրական համապատասխան նորմերով:
Վերաքննիչ դատարանը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 213-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, այն է՝ ընտրական իրավունքի պաշտպանության վերաբերյալ գործերով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտերը վերջնական են, վերանայման ենթակա չեն և ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, սույն գործի փաստերի նկատմամբ կիրառելի չէ և նման պայմաններում պետք է գործեն դատական ակտերի բողոքարկմանը վերաբերող ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի ընդհանուր կանոնները, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 208-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն՝ ընդհանուր իրավասության դատարանին ենթակա են ընտրական իրավունքի պաշտպանությանն ուղղված այն գործերը, որոնք վերաբերում են ընտրողների ցուցակների ճշգրտմանը, իսկ տվյալ դեպքում դատարանի կողմից քննության առարկա է դարձվել ընդհանուր իրավասության դատարանին ոչ ենթակա գործ»։
Սիրելի՛ հայրենակիցներ, կրկին իրազեկում ենք՝ համապետական ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները։ Կոչ ենք անում չտրվել մոլորեցնող հայտարարություններին և դրանց հիման վրա չկատարել անօգտակար գործողություններ»։

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
9010:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
28128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
29728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
37627.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
36427.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
29627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
30127.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
22827.10.2026, 09:36