«Շան տեղ մի՛ դրեք ՔՊ-ի սպառնալիքները, եկեք ՀՀ և քվեարկեք»․ Նաիրի Հոխիկյան

Հանրային գործիչ, լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՔՊ-ն սպառնում է, թե ընտրությունների օրերին ով Սփյուռքից եկավ Հայաստան, իրենք բռնելու են տանեն բանակ՝ 25-օրյա վարժական հավաքների։
Մի քանի ամիս առաջ նմանատիպ սպառնալիքով վախեցնում էր նաև ՔՊ-ական տխրահռչակ պատգամավորներից մեկը, թե ով քննադատեց Նիկոլին, տանելու են սահման։
Սիրելի հայրենակիցներ, նախ այդ սպառնալիքը իրականության հետ կապ չունի։ Եթե մարդը բնակվում է դրսում և գալիս է հայրենիք՝ քվեարկելու, ոչ ոք իրավունք չունի նրան մի քանի օրվա ընթացքում բռնել տանել սահման։ Բացի այդ, եթե տվյալ մարդը հավաքների ենթակա է, ապա անկախ նրա գտնվելու վայրից, պետք է ուղարկած լինեին ծանուցագիր, որ վերադառնա Հայաստան ու գնա վարժական հավաքների։
Հետևաբար, շան տեղ մի դրեք ՔՊ-ի սպառնալիքները և եթե դրսում եք ապրում և ուզում եք գալ Հայաստանում քվեարկել, ապա եկեք և քվեարկեք։ Ձեզ ոչինչ չի սպառնում։
Ի վերջո, հայրենիքին ծառայելը ոչ թե պատիժ է, այլ առավելություն»։

«ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը հազիվ թե բարձրացնի երկրի անվտանգությունը». Ալեքսեյ Շևցով
7918:24
Եվրոխորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել Զելենսկիին զրկել Եվրոպական շքանշանից
7017:18
«ԵՄ-ին անդամակցելու դեպքում ՀՀ-ն կկորցնի իր հիմնկան արտահանման և աշխատանքային միգրացիայի շուկաները». Գալուզին
10714:30
«Երևանը Կիևին հարթակ է տրամադրել հակառուսական հայտարարությունների համար». Գալուզին
11514:04
««Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում». ՔԿ
9211:12
«Անգեղակոթում դպրոց կառուցող իրանցի բանվորների աշխատավարձը «Էկո բիլդինգ»-ը չի վճարվել»․ Նաիրի Հոխիկյան
7411:00
Իրանը հարձակվել է ամերիկյան ռազմաբազաների վրա՝ ի պատասխան կղզիների վրա հարվածների
14609:27
«Ադրբեջանը ՌԴ-ի ու Իրանի համար դառնում է կարևոր՝ որպես լոգիստիկ կապող օղակ»․ Ստեփան Դանիելյան
7309:06