Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հայտնում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ,
«Հրապարակ» օրաթերթի այսօր հրապարակած տեղեկությունը, թե իբր ջերմոցատերերը ՀՀ էկոնոմիկայի նախարարի աշխատասենյակում «բունտ» են արել, չի համապատասխանում իրականությանը։
Հարկ ենք համարում ընդգծել, որ ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ հանդիպումն անցել է կառուցողական և գործնական մթնոլորտում։ Քննարկվել են ոլորտում առկա խնդիրներն ու մարտահրավերները, ներկայացվել են տնտեսավարողների մտահոգություններն ու առաջարկությունները, իրականացվել է կարիքների գնահատում։
Հանդիպման ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ոչ միայն ներկայացրել է առկա խնդիրների լուծման տարբերակները, այլև հայտնել, որ դրանք առաջիկայում կձևակերպվեն պետական աջակցության կոնկրետ ծրագրերի տեսքով։
Այսօր արդեն Կառավարության նիստում կընդունվի աջակցության ծրագիր, որով կսուբսիդավորվի ջերմատնային արտադրանքի՝ լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանումը։ Բացի այդ, կվերադարձվի Եվրոպական միության երկրներ արտահանվող թարմ մրգի, բանջարեղենի և ծաղիկների համար վճարվող մաքսատուրքը։ Թարմ մրգի արտահանման սուբսիդավորման առանձին ծրագիրը կներկայացվի հաջորդիվ։
Կոչ ենք անում լրատվամիջոցներին պահպանել մասնագիտական պատասխանատվության սկզբունքները և ձեռնպահ մնալ կեղծ, հանրությանը մոլորեցնող տեղեկություններ հրապարակելուց»։

«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
149Երեկ, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
145Երեկ, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
181Երեկ, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
185Երեկ, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
539Երեկ, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
17717.09.2026, 23:36
Էրդողանը և Թրամփը կհանդիպեն Նյու Յորքում
54617.09.2026, 21:06
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում
19217.09.2026, 13:18