«ԵԱՏՄ-ում ՀՀ-ի դեմ միջոցներ չեն ցանկանում ձեռնարկել, բայց նրա՝ դեպի ԵՄ ձգտումը մտահոգիչ է»․ Օվերչուկ

ԵԱՏՄ-ն չի ձգտում միջոցներ ձեռնարկել Հայաստանի դեմ, սակայն նրա ձգտումը դեպի Եվրոմիություն, որը վերածվել է ռազմաքաղաքական միավորման, մտահոգիչ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում ТАСС-ին տված հարցազրույցում։
«Նախ՝ ոչ ոք չի ցանկանում որևէ կոնկրետ միջոց ձեռնարկել Հայաստանի նկատմամբ ԵԱՏՄ-ի կողմից։ Հայաստանը ԵԱՏՄ անդամ պետություն է։ Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ շրջանակում ստանձնած իր բոլոր պարտավորությունները։ Ես դա կարող եմ պատասխանատվորեն ասել, քանի որ մենք մշտադիտարկում ենք Հայաստանի ամբողջ նորմատիվաիրավական բազան՝ պարզելու համար, թե արդյոք կան շեղումներ այն պարտավորություններից, որոնք նա ստանձնել է ԵԱՏՄ շրջանակում։ Եվ մենք նման շեղումներ չենք արձանագրում»,- նշել է նա։
Օվերչուկը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Հայաստանում հայտարարվում է եվրոպական չափանիշներին անցնելու ցանկության մասին։ «Բայց ես ուզում եմ ասել՝ ոչ բոլոր եվրոպական չափանիշներն են վատը։ Այնտեղ շատ լավ բաներ եղել են և կան։ Ի՞նչն է մեզ մտահոգում։ Այսօր Եվրոպական միությունը փաստացիորեն վերափոխվել է տնտեսական ինտեգրացիոն միավորումից, որը մենք բոլորս լավ գիտեինք և որտեղ շատ լավ ու գրավիչ բաներ էին արվել։ Բայց այն վերածվել է ռազմաքաղաքական միության, որը թշնամական վերաբերմունք է ցուցաբերում մեր երկրի նկատմամբ։ Եվ այստեղ մեզ մոտ հարցեր են առաջանում. ո՞ւր է գնում Հայաստանը, ի՞նչ հետևանքներ կարող է դա ունենալ, և ինչո՞ւ մենք պետք է աջակցենք այդ ուղղությամբ շարժմանը»,- հարցադրում է հնչեցրել ՌԴ փոխվարչապետը։

«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
3913:31
«Եթե կիրակի արտահերթ ընտրություններ անցկացվեն, ո՞ր ուժին կտաք ձեր ձայնը» հարցման արդյունքները (տեսանյութ)
4513:12
«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
14512:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
15512:43
Պարագվայի Քոնգրեսին չի հաջողվել քվորում ապահովել՝ նախագահի հրաժարականն ընդունելու համար
15911:54
«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
8011:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
12011:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
8711:00