«ՌԴ-ն ակնկալում է, որ «3+3» ձևաչափով հանդիպումը կկայանա Բաքվում կամ Երևանում». Գալուզին

Ռուսաստանն ակնկալում է, որ Հարավային Կովկասի վերաբերյալ «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան և նրանց երեք հարևաններ՝ Ռուսաստան, Թուրքիա և Իրան) հաջորդ հանդիպումը արտգործնախարարների մակարդակով կկայանա Բաքվում կամ Երևանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում։
«Որքանով հասկանում ենք, այս առնչությամբ բանակցությունները շարունակվում են մեր ադրբեջանցի և հայ գործընկերների միջև»,- ասել է նա՝ ««3+3» հարթակ. ընդհանուր մարտահրավերներ և ռազմավարական գործընկերություն» նիստի ընթացքում։ «Հարավային Կովկասի տարանցիկ ներուժի զարգացման գործում կարևոր է ապահովել տարածաշրջանի բոլոր երկրների մասնակցությունը։ Առանց Հայաստանի՝ Ադրբեջանի և Թուրքիայի հետ, ինչպես նաև Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հետ սահմանների բացման, լիարժեք տրանսպորտային փոխկապակցվածության մասին խոսելը դժվար թե հնարավոր լինի։ Եվ մեր կարծիքով, որքան շուտ դա տեղի ունենա, այնքան լոգիստիկայի ոլորտում ավելի շատ հնարավորություններ կունենան տարածաշրջանային բոլոր խաղացողները։ Ռուսաստանն, իր կողմից, աջակցում է ամբողջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ապաշրջափակմանը», - հավելել է նա։

«ԱՄՆ-ն նոյեմբերի 9-ին կարող է Իրանի դեմ նոր գործողություն սկսել». #FoxNews
3913:31
«Եթե կիրակի արտահերթ ընտրություններ անցկացվեն, ո՞ր ուժին կտաք ձեր ձայնը» հարցման արդյունքները (տեսանյութ)
4513:12
«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
14512:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
15512:43
Պարագվայի Քոնգրեսին չի հաջողվել քվորում ապահովել՝ նախագահի հրաժարականն ընդունելու համար
15911:54
«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
8011:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
12011:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
8711:00