Կազմակերպության փոխնախագահը ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ՝ ընտրություններին մասնակցելու համար

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ստացված առերևույթ հանցանքի մասին հաղորդման առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2026 թվականի մայիսի 31-ին ՌԴ-ից ՀՀ ժամանած «ՌԴ հայկական գործարար խորհրդի» կազմակերպության փոխնախագահ Ա.Գ-ն տելեգրամյան ալիքով հրապարակային եղանակով՝ ՌԴ-ում ապրող ՀՀ քաղաքացիներին խոստացել է անվճար տեղափոխել ՀՀ և հոգալ տեղափոխման հետ կապված բոլոր կազմակերպչական հարցերը՝ հունիսի 7-ին ՀՀ-ում կայանալիք ԱԺ հերթական ընտրություններում նրանց մասնակցությունն ապահովելու նպատակով:
Նշված փաստական հանգամանքների հիման վրա Ա.Գ-ն քննիչի որոշմամբ՝ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների կողմից ձերբակալվել է և ներկայացվել նախաքննական մարմին:
Քրեական վարույթի նախաքննության շրջանակում իրականացվում են մի շարք վարութային և ապացուցողական այլ գործողություններ՝ հանցավոր սխեմայում ընդգրկված բոլոր անձանց հայտնաբերելու և նրանց պատասխանատվության ենթարկելու համար»։

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
9010:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
28128.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
29728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
37627.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
36427.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
29627.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
30127.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
22827.10.2026, 09:36