«ՀՀ-ում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ ճնշումների պայմաններում»․ Զախարովա

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի ունեցան ընդդիմության նկատմամբ աննախադեպ ճնշման պայմաններում, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հունիսի 7-ին Հայաստանում անցկացվեցին խորհրդարանական ընտրություններ՝ ընդդիմության վրա աննախադեպ ճնշման և Արևմուտքի, առաջին հերթին՝ ԵՄ-ի միջամտության պայմաններում։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված նախնական արդյունքները ցույց են տալիս, որ հաղթանակ հայտարարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը չի ապահովել իշխանության մենաշնորհը։ Ավելին, նրա աջակցությունը զգալիորեն նվազել է նախորդ ընտրական ցիկլի համեմատ։
Հայ հասարակության մեջ ակնհայտ է ռուս-հայկական կապերի հետագա զարգացման, եվրասիական ինտեգրացիոն կառույցներում Հայաստանի հետագա գտնվելու լայն պահանջը, ինչը հայ ժողովրդին բերում է շոշափելի և զգալի օգուտներ։
Այն նաև վկայում է, որ հետապնդումները կենտրոնացել են բացառապես այն քաղաքական ուժերի վրա, որոնք պաշտպանում են Ռուսաստանի հետ դաշնակցային կապերի ամրապնդումը, Հայաստանի շարունակական մասնակցությունը եվրասիական ինտեգրացիային, այդ թվում՝ անդամակցությունը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին»,- նշել է Զախարովան:

«Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը». Զելենսկի
6412:48
Թրամփն ընտրություններից հետո առաջին խորհրդակցությունն է անցկացրել Իրանի հարցով
8512:43
Պարագվայի Քոնգրեսին չի հաջողվել քվորում ապահովել՝ նախագահի հրաժարականն ընդունելու համար
14611:54
«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին (տեսանյութ)
7311:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
11211:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
8311:00
«Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8010:48
«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
8610:12