Դանիան, Հունաստանը, Նիդերլանդները շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով շնորհավորել է Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը. Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին։ Անհամբեր սպասում եմ մեր լավ և շարունակական համագործակցությանը՝ ի նպաստ բարգավաճման և կայունության»։
Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը ևս շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ։
«Հունաստանը հույս ունի ամրապնդել մեր երկու բարեկամ երկրների միջև ընդհանուր արժեքների վրա հիմնված սերտ համագործակցությունը և շարունակել զարգացնել Հայաստանի հարաբերությունները Եվրոպական Միության հետ»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։
Նիդերլանդների Թագավորության վարչապետ Ռոբ Յետտենը շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում ասված է. «Ցանկանում եմ շնորհավորել Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով։ Այս արդյունքները հստակ հաստատում են նրա կողմից որդեգրված տարածաշրջանային խաղաղության, կապակցվածության և ԵՄ-Հայաստան համագործակցության ընդլայնման օրակարգը։
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին, քանի որ այն ակտիվորեն աշխատում է մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության առաջխաղացման ուղղությամբ»»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա։

«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
8610:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
27928.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
29528.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
37227.10.2026, 16:06
Դատարանի շենքից փախուստի դիմած կալանավորը հայտնաբերվել է (տեսանյութ)
36327.10.2026, 14:42
Ձերբակալվել է Սիփանիկ գյուղի վարչական ղեկավարը
29527.10.2026, 11:00
«Զապ»-ի նախկին փեսան վիճաբանել է բժշկական անձնակազմի և նախկին կնոջ հետ՝ կիրառելով ֆիզիկական ուժ
30027.10.2026, 10:12
Դատախազությունը՝ Հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով կատարված ապացուցողական և վարութային գործողությունների մասին
22627.10.2026, 09:36