Ադրբեջանը շարունակում է մշակութային քարոզչությունը Եվրոպայում. Շվեյցարիայում բացվել է «ղարաբաղյան նժույգի» արձանը

Ադրբեջանը շարունակում է ակտիվորեն օգտագործել մշակութային դիվանագիտության խողովակները եվրոպական երկրներում սեփական քաղաքական թեզերն ու ղարաբաղյան տարածաշրջանի ժառանգության յուրացման քաղաքականությունն առաջ տանելու համար։ Այս անգամ հերթական քարոզչական միջոցառումը կազմակերպվել է Շվեյցարիայում։
Շվեյցարական Զոլոտուրն քաղաքում, Ադրբեջանի ձիասպորտի ֆեդերացիայի, Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպանության և տեղի ադրբեջանա-թուրքական մշակութային կենտրոնի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել «ղարաբաղյան նժույգին» նվիրված արձանի բացման արարողությունը։
Միջոցառման ընթացքում ունեցած իրենց ելույթներում թե՛ ադրբեջանա-թուրքական կենտրոնի ղեկավար Ջևզեթ Արասը և թե՛ Շվեյցարիայում Ադրբեջանի դեսպան Ֆուադ Իսկենդերովը չեն թաքցրել այս քայլի բուն քաղաքական նպատակները։ Դեսպանն իր խոսքում բացահայտորեն նշել է, որ Ղարաբաղի խորհրդանիշերից մեկը համարվող այս ձիատեսակն իրենց համար վերածվել է «ուժի և հաղթանակի սիմվոլի», ինչը հատկապես կարևորում են արտերկրում բնակվող ադրբեջանական համայնքների և երիտասարդության շրջանում սեփական ինքնության քարոզչության տեսանկյունից։
Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ պաշտոնական Բաքուն փորձում է արտերկրում տարատեսակ մշակութային, ազգագրական կամ մարզական խորհրդանիշերի միջոցով ամրապնդել Լեռնային Ղարաբաղի և հարակից տարածքների նկատմամբ իր բացարձակ իրավունքների մասին թեզերը։ Շվեյցարիայում տեղադրված այս արձանը ևս մեկ անգամ փաստում է, որ ադրբեջանական սփյուռքն ու դիվանագիտական կորպուսը, համագործակցելով թուրքական կառույցների հետ, շարունակում են նպատակային միջոցներ ներդնել եվրոպական հանրության շրջանում սեփական քաղաքական նկրտումները լեգիտիմացնելու ուղղությամբ։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
134Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
64415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57610.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75908.09.2026, 23:12