«Ամենասկանդալային ընտրություններն էին». ռուսական հեռուստաալիքների անդրադարձը

Ռուսաստանի պետական լրատվամիջոցները մեծ ուշադրություն են դարձրել Հայաստանում անցկացված ընտրություններին։ Հեռուստաալիքները փորձել են նվազեցնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի նշանակությունը, խոսել են զանգվածային խախտումների մասին և հատուկ շեշտադրել ընդդիմադիրների ձերբակալությունները, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ ներկայացնելով ռուսական հեռուստաալիքների անդրադարձը։
«Ամենասկանդալային ընտրությունները»
«Մասնակցությունը հասել է գրեթե 60 տոկոսի։ Ի դեպ, ժողովրդական քվեարկությունը կհիշվի ոչ միայն դրանով»,- եթերում ասել է «Առաջին ալիքի» թղթակից Միխայիլ Ռակիտսկին: «Պաշտոնական տվյալներով՝ խախտումների թիվը ավելի քան 400 է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Այն, ինչ տեղի էր ունենում ընտրատեղամասերում, վկայում է ընտրական համակարգի կաթվածահար վիճակի մասին»։
«Վեստի»-ի թղթակիցը նշել է, թե «դա ամենասկանդալային ընտրություններն էին», քանի որ «իշխանությունները չվարանեցին միջամտել քվեարկության գործընթացին»։
«Խուզարկություններ, ձերբակալություններ, խախտումներ ընտրատեղամասերում։ Միայն ընտրությունների օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ստացել է 23 բողոք։ Ներքին գործերի նախարարությունը՝ ավելի քան 600»,- հաղորդել է թղթակիցը։
НТВ հեռուստաալիքի թղթակից Նիկիտա Կորզունը պատմել է, որ որոշ ընտրատեղամասերում «ինչ-որ մարդիկ փորձում էին դուրս բերել քվեաթերթիկներ». «Որոշ տեղերում մարդիկ քվեարկում էին երկուսով՝ մեկ խցիկում, թեև դա արգելված է։ Ալավերդիում Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչները կոչ էին անում ընտրողներին տեղամասից դուրս բերել չօգտագործված քվեաթերթիկները՝ որպես «Քաղաքացիական պայմանագրի» օգտին քվեարկելու ապացույց»,- նշել է նա։
НТВ-ի ռեպորտաժում շեշտը դրված էր ընդդիմադիրների ձերբակալությունների վրա։ Թղթակցի խոսքով՝ Հայաստանում «լռության օրը տասնյակ մարդկանց են ձերբակալել» և «նույնիսկ ընտրությունների օրը չեն հանգստացել»:
Ռուսական ալիքների թղթակիցները նաև շեշտում էին, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը հնարավոր է դարձել քվեարկության ընթացքում «բազմաթիվ խախտումների» և «ընդդիմադիրների ձերբակալությունների հաշվին»։

«Մենք հետաքրքրված չենք G20-ով, եթե ՌԴ-ն չի մասնակցելու»․ Արախամիա (տեսանյութ)
12714:07
«Պիտի ջոկատ ստեղծենք, մեր տղերքը գնան կռվե՞ն Դոնբասում, ինչի՞ համար»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
7313:42
«Քանի՞ անգամ է Իլհամ Ալիևը խախտել նախաստորագրված պայմանագրի տեքստը»․ Տաթևիկ Հայրապետյան
8113:00
«Ինչո՞ւ պետք է մենք կարողանանք ինչ-որ տեղ տեղափոխվել, իսկ մեր հարևան երկիրը չկարողանա»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9312:00
«Ձեզ թվում է՝ ամբողջ աշխարհը նստած հայի աչերի, ծիրանի ու դուդուկի մասի՞ն է մտածում»․ Ալեն Սիմոնյան
8311:42
«Անարդար է խաղաղության գործընթացը ձգձգելու հարցում մեղադրել ընդդիմությանը»․ Թաթուլ Հակոբյան
9111:30
«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
9711:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
8610:24