«Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Ի սեր Աստծո, կամ ավելի շուտ՝ ի սեր հանրության, մի ասեք միայն, թե՝ ընդդիմության մանդատները չվերցնելով, Նիկոլ Փաշինյանն ապալեգիտիմանում է:
Ես չգիտեմ, ինչ որոշում կկայացնեն ընդդիմադիր ուժերը մանդատների հարցում՝ այստեղ կարող են լինել քննարկելու շատ հանգամանքներ, բայց մի հարցում վստահ եմ՝ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմության հարցում դա ունենալու է ԶԵՐՈ, կրկնեմ՝ ԶԵՐՈ նշանակություն:
Այդ ո՞ւմ համար է Փաշինյանը դառնալու ոչ լեգիտիմ: Ընդդիմության էլեկտորատի՞: Այսինքն, որևէ մեկն ուզում է ասել, որ մանդատները վերցնելու պարագայում ընդդիմադիր էլեկտորատը Նիկոլ Փաշինյանին համարելու է լեգիտի՞մ: Լո՞ւրջ: Հիմա, որ 2021 թվականից հետո Հայստան ու Պատիվ ունեմ դաշինքները վերցրին մանդատները, Փաշինյանը նրանց ընտրողների համար դարձավ լեգիտի՞մ: Ներեցեք, բայց սա լուրջ չէ:
Ծայրահեղ անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է իր ընտրողի, «չեզոքների» և, առավել ևս՝ նրա վրա խաղադրույք կատարած աշխարհաքաղաքական դերակատարների համար:
Եվ վերջապես՝ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ վաղուց: Լեգիտիմությունը՝ որպես երևույթ, ունի շատ ավելի բարդ կառուցվածք, քան մատուցվում կամ պատկերացվում է: Այդ կառուցվածքը փլուզվել է վաղուց: Հետևաբար, մանդատների հարցը այստեղ որևէ բան չորոշող է:
Կրկնեմ, վերցնել, թե ոչ, սա կարող է լինել քննարկման առարկա, բայց «լգիտիմացման»-«ապալեգիտիմացման» բաղադրիչ այստեղ բացարձակապես չկա»:

Իրանը նախատեսում է անվտանգության գոտի ստեղծել Հորմուզից մինչև Կարմիր ծով
917:24
«Հետընտրական իրավիճակը իրենից ներկայացնում է բարդ և հակասական պատկեր». Վարդան Բալյան
3417:18
«Մանդատներից հրաժարվելը զուտ պատասխանատվությունից փախուստ է»․ Արսեն Թավադյան
2317:12
«Անլուրջ է մտածել, թե մանդատները չվերցնելու դեպքում Փաշինյանն ապալեգիտիմանալու է»․ Հակոբ Բադալյան
3516:54
«Փորձ է կատարվել փոշիացնել ԴՕԿ կուսակցության իրական ձայները»․ Լևոն Բաղդասարյան
4516:12
«Ասում են՝ Գագիկ Ծառուկյանին չթողեցին դուրս գալ երկրից». Մարատ Եգանյան
7316:00
«Հույս ունենք, որ ընտրություններից հետո ՀՀ-ում իրավիճակը կկայունանա». Լեբեդև
7715:51
«Մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու հարցը քննարկելը ժամանակավրեպ է»․ Արթուր Ղազինյան
5915:24