«Կոչ ենք անում քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները»․ ԵՄ հայտարարությունը

Կոչ ենք անում քաղաքական բոլոր դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները։ Այս մասին ասվում է ԵՄ անունից Բարձրագույն ներկայացուցչի՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ հայտարարության մեջ։ «Եվրոպական միությունը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին խորհրդարանական ընտրություններում քվեարկելու իրենց ինքնիշխան ժողովրդավարական իրավունքն իրացնելու կապակցությամբ և բարձր է գնահատում քաղաքացիական մասնակցության բարձր մակարդակը։ Քվեարկությունը ցույց է տալիս Հայաստանի հաստատակամ հանձնառությունը ժողովրդավարությանը, խաղաղությանը և տարածաշրջանում ընդլայնված համագործակցությանը, ինչպես նաև Եվրոպայի հետ առավել սերտ կապերին:
Նախընտրական քարոզարշավը և քվեարկությունը տեղի են ունեցել Ռուսաստանի կողմից աննախադեպ միջամտության, ճնշումների համատեքստում, այդ թվում՝ տնտեսական հարկադրանքի միջոցներով, որոնք նպատակ են ունեցել խարխլել ժողովրդավարական գործընթացը և հրահրել բևեռացում: Այնուամենայնիվ, ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդավարական դիմակայունությունը և առաջընթացը։
ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Հայաստանի ընտրական իշխանությունների կողմից հրապարակված նախնական արդյունքները, որոնք մատնանշում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հստակ առաջատարությունը։ Մենք կոչ ենք անում բոլոր քաղաքական դերակատարներին հարգել քվեարկության արդյունքները, ժողովրդավարական ընթացակարգերը և օգտվել իրավական մեխանիզմներից՝ ընտրական ցանկացած բողոք հասցեագրելու համար»,- ասվում է հայտարարության մեջ:

«Կանադան ի վերջո կդառնա ԱՄՆ-ի 51-րդ նահանգը, քանի որ այլ կերպ լինել չի կարող»․ Թրամփ (տեսանյութ)
4610:54
Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսն առանձնազրույց են ունեցել
1910:48
Մեծ Բրիտանիան 17 միլիոն ֆունտ ստեռլինգ կհատկացնի Ուկրաինային՝ Չեռնոբիլի ԱԷԿ-ի վերանորոգման համար
7410:36
«Իրանի ռազմական հզորությունը զգալիորեն աճել է». Ղալիբաֆ
13610:13
«Ադրբեջանն այս մարդկանց թեման մեծ շահարկումների է ենթարկում»․ Տիգրան Աբրահամյան
5710:00
«Փաշինյանը փորձում հերթական խորամանկությանը դիմել՝ օգտվելով ընդդիմության տված հնարավորությունից»․ Նաիրի Հոխիկյան
6209:54
«Լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ փոխանցող պետական պաշտոնյաներին պետք է գնդակահարել». Թրամփ (տեսանյութ)
14609:48
ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
6509:24