««Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են»․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է․ «Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ քրեական վարույթի նախաքննության ընթացքում «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Վերջիններիս վերաբերյալ կայացվել են ձերբակալման որոշումներ, որոնց կատարումը հանձնարարվել է ՆԳՆ ոստիկանությանը:
Նախաքննության ընթացքում թեկնածուներից 2-ը հայտնաբերվել են և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է»:

«Դուք գնում եք մի հանձնաժողով, որտեղ առնչվելու եք բազմաթիվ բիզնեսների հետ». Նարեկ Գրիգորյանը՝ Արծվիկ Մինասյանին
2915:36
«Ջուրը ուզել եմ, որ խմեմ, բայց հնչել են հայհոյանքներ՝ նետել եմ»․ Սուրեն Հովհաննիսյան (տեսանյութ)
2615:30
«Վրաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են արագացնել սահմանազատման և սահմանագծման գործընթացը»․ Կոբախիձե
9614:55
Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել «Ռասսվետ» համակարգի ստեղծմանը ներգրավված ընկերությունների ու քաղաքացիների նկատմամբ
9914:43
«Երկրի գործող ղեկավարի կողմից արդարացվեց և խրախուսվեց բռնությունը»․ Արմեն Մարտիրոսյան
5314:36
«Դուք միմյանցից շատ քիչ բաներով եք տարբերվում»․ Սուրեն Սահակյան
6514:18
«Հայաստանի խորհրդարանը վերածվել է բռնցքամարտի ռինգի»․ միջազգային լրատվամիջոցների անդրադարձը (տեսանյութ)
6114:06
«Իրեն թվում է, թե ինքը դեռ «դուխով» կեպկայով Նիկոլն է»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5913:54