Իրանը կոչ է արել Պարսից ծոցի երկրներին իրենց տարածքը չտրամադրել ԱՄՆ-ին՝ հարձակումների համար

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից Իրանի ուղղությամբ գիշերային հարվածները ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում են։ «ԱԳՆ-ն կրկին հիշեցնում է տարածաշրջանի բոլոր երկրներին, և հատկապես Պարսից ծոցի հարավային ափերին գտնվողներին, իրենց իրավական և բարոյական պատասխանատվության մասին՝ կանխելու իրենց տարածքի և կառույցների ցանկացած օգտագործում ԱՄՆ-ի և (Իսրայելի - խմբ.) ուժերի կողմից Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ ծրագրելու, կազմակերպելու, իրականացնելու կամ աջակցելու համար»,- ասվում է Press TV-ի հաղորդագրության մեջ, որը մեջբերում է նախարարության հայտարարությունը։
Գերատեսչությունը շեշտել է, որ առանց վարանելու կօգտվի ինքնապաշտպանության իր իրավունքից, այդ թվում՝ հարվածներ հասցնելով հարձակումների աղբյուրներին, ինչպես նաև բազաներին և լոգիստիկ օբյեկտներին, որոնք օգտագործվում են Իրանի դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար:

«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
711:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
8511:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
6311:00
«Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7110:48
«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
7910:12
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7810:00
«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
12109:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
7109:42