ԱՄՆ Քոնգրեսի հանձնաժողովում քվեարկության կդրվի Ադրբեջանում պահվող հայ գերիներին ազատ արձակելու կոչ ներառող նախագիծը

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) ողջունում է Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի երկկուսակցական քայլը՝ առաջ տանելու Ներկայացուցիչների պալատի արտաքին ծառայության մասին օրենքում (H.R. 9086) առաջարկված փոփոխությունը, որով կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և քաղբանտարկյալներին։ Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։ Փոփոխությունը, որը նախաձեռնվել է Քոնգրեսի հայկական հանձնախմբի փոխնախագահ Բրեդ Շերմանի կողմից, հանձնաժողովի մշակման փուլն անցել է՝ ստանալով Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բրայան Մասթի աջակցությունը և այժմ սպասվում է, որ այն կուղարկվի հանձնաժողովի անվանական քվեարկության։
Շերմանը նշել է, որ պատանդների ազատ արձակումն ուղղակիորեն կապված է նախագահ Դոնալդ Թրամփի՝ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ջանքերի հետ։ «Քանի դեռ նախագահ Թրամփը շարունակում է իր ջանքերը՝ Հարավային Կովկասում տևական խաղաղություն ապահովելու ուղղությամբ, հայ ռազմագերիների և քաղբանտարկյալների ազատ արձակումը նշանակալի քայլ կլինի այդ նպատակին հասնելու ճանապարհին»,- ասել է Շերմանը։

«Բրյուսելը փորձում է նսեմացնել Վրաստանի՝ կապող օղակի դերը». Պապուաշվիլի
5016:49
«Ընդդիմության թեկնածուն մահացել է պետության պատասխանատվության տակ գտնվող տարածքում»․ Մեսրոպ Եսայան
5116:36
«Ո՞ւր էիք, երբ շուրջ 2 ամիս երեխայիս զրկել էին ինձ հետ հեռախոսազանգից»․ Արեգնազ Մանուկյան
7716:06
«Օկուպանտները ոչ միայն երեք կողմից շրջապատել են Ներքին Հանդը, այլև ոչնչացնում են թանկարժեք անտառը»․ Վահե Սարուխանյան (լուսանկար)
7016:00
«Հայաստանը կարող է վերականգնել ՀԱՊԿ-ում իր ձայնի իրավունքը, եթե ներգրավվի կազմակերպության աշխատանքներում». Ջաբարով
11415:55
«Աբու Դաբիում բանակցությունների ընթացքում երկրների՝ ՆԱՏՕ-ից դուրս գալու հարց չի քննարկվել». Պեսկով
13315:25
«Հանրային տրանսպորտի ոլորտում աշխատողների անվտանգությունն ու առողջությունը պետք է լինեն առաջնահերթություն»․ Սարգիս Տեր-Եսայան
7515:18
«Թուրքական երազանքը չի փոխվել, փոխվել են միայն թղթաբանությունն ու մարտավարությունը»․ Արմեն Հովասափյան
8613:18