«ՀԱՊԿ-ում կդիտարկեն ՀՀ-ի նկատմամբ կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը»․ Լավրով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունները պայմանավորվել են դիտարկել Հայաստանի նկատմամբ կազմակերպության կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառումը՝ երկու տարվա ընթացքում հանրապետության կողմից անդամավճարներ չվճարելու պատճառով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ։
«Հունիսի 7-ին՝ Հայաստանում անցկացվող ընտրությունների օրը, իմ գործընկեր Արարատ Միրզոյանը, պատասխանելով ՀԱՊԿ-ի վերաբերյալ հարցին, ասել է. «Մենք անդամավճարներ չենք վճարում, քանի որ պարզապես չենք մասնակցում»։ Ի՞նչ անել այս իրավիճակում։ Մենք այսօր քննարկեցինք այդ հարցը։ Հայաստանն արդեն ավելի քան երկու տարի պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեի նկատմամբ։ Սա իրավիճակ է, որը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Եվ մենք այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,- նշել է Լավրովը։
ՀԱՊԿ կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ եթե անդամ երկրները երկու տարվա ընթացքում չկատարեն կազմակերպության բյուջեին պարտքը մարելու իրենց պարտավորությունները, Հավաքական անվտանգության խորհուրդը որոշում է կայացնում կասեցնել այդ պետության քաղաքացիներին կազմակերպության կազմում քվոտային պաշտոնների համար առաջադրելու իրավունքը, ինչպես նաև զրկել կազմակերպության մարմիններում ձայնի իրավունքից մինչև պարտքի մարումը։
Կանոնադրության 20-րդ հոդվածը սահմանում է, որ անդամ պետության կողմից կանոնադրության դրույթները, Խորհրդի որոշումները և կազմակերպության այլ մարմինների որոշումները չկատարելու դեպքում Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է կասեցնել նրա մասնակցությունը կազմակերպության մարմինների գործունեությանը կամ հեռացնել։ Տվյալ անդամ պետության վերաբերյալ այս հարցերի շուրջ որոշումներն ընդունվում են առանց նրա ձայնը հաշվի առնելու։

«Ոչ կոռեկտ արտահայտություն եք անում. հաջորդ անգամ խիստ եմ արձագանքելու». Գևորգ Պապոյանը՝ Մեսրոպ Մանուկյանին
711:48
«ՆԱՏՕ-ի, Ուկրաինայի և Եվրոպայի հետ արդյունավետ բանակցություններ ենք ունեցել». Քուշներ
8511:19
«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
6311:00
«Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
7110:48
«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
7910:12
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7810:00
«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
12109:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
7109:42