Ուրբաթ, 12 հունիսի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +17 °C

«Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները». Արփինե Հովհաննիսյան

«Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները». Արփինե Հովհաննիսյան
51
Այսօր, 01:30

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տգեսանյութ է հրապարկել՝ գրելով․ «Ի՞նչ կանի իշխանությունը, եթե ընդդիմությունը չվերցնի մանդատները:
Ի՞նչ կլինի, եթե մանդատները վերցնեն, ի՞նչ անի ընդդիմությունը այս դեպքում: Որոշ մտքեր ու լուծումներ»։

Ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է և ցանկացած որոշման դեպքում միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին: Այս մասին ասել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը:

Տեսանյութում անդրադառնալով ընդդիմության կողմից մանդատներ վերցնել-չվերցնելու հարցին, ասում է․ «Ընդդիմությունը լավ լուծում չունի, ընդդիմությունը իսկապես բարդ վիճակում է գտնվում և ցանկացած որոշման դեպքում էլ միևնույն է վճարելու է բավականին բարձր քաղաքական գին: Բայց կարևոր է, որ որոշումները, որոնք կայացվում են՝ լինեն ոչ թե արտաքին ազդակներով պայմանավորված, այլ որոշումներ, որոնք կկոմունիկացվեն շատ ազնիվ ու հասուն կերպով սեփական ընտրողների հետ։

Որոշ իրավաբաններ ասում են, որ եթե մանդատները չվերցնեք, Նիկոլ Փաշինյանը օրենսդրական փոփոխություններ կնախաձեռնի կամ կդիմի Սահմանադրական դատարան և դրա արդյունքում մանդատները կտա ավելի փոքր ուժերի: Ես այդ սցենարը իրատեսական չեմ համարում, հատկապես այն բանից հետո երբ այդ քարոզչական թեզը դաշտ նետվեց նաև իշխանական դաշտից։ Բացառում եմ, որովհետև Նիկոլ Փաշինյանը երբևէ կարմիր գիծ չի խախտի ինքն իր ու իր քարոզչական թեզերի նկատմամբ, իսկ ընտրությունների լեգիտիմության ու արդարության թեզն ամենակարևոր թեզն է: Ավելի իրատեսական կհամարեի, գոնե քննարկեինք, որ մի հրաշքով ընդիմությունը չվերցներ մանդատները ու բոլորը բացարկ հայտնեին, ապա իշխանությունը դրսում գտնվող ընդդիմությանը ամեն կերպ կճնշեր և կդեմորալիզացներ, արդյունքում 6 ամիս կամ 1 տարի հետո կգնար արտահերթ ընտրությունների և այնտեղ կձևավորեր բոլորովին այլ պատկերով խորհրդարան:

Ես ենթադրում եմ, որ ավելի հակված են վերցնելու մանդատները, մի կաևոր բան եմ ուզում քննարկել․ երբ խոսվում է համատարած ընտրակեղծիքների մասին, կառավարության ձևավորումն ոչ լեգիտիմ համարելու խոսույթ եթե կա՝ մանդատ վերցնելու հարցի քննարկումն ընդհանրապես տրամաբանական չէ։ Անլուրջ քննարկել ն

անլուրջ է համարում իշխանական պատգամավորներ այս կողմ բերելու թեզը, ավելի լուրջ կհամարի ընդդիմության առաջնորդների հանրային երաշխավորություն ստանձնելն ու իրենց ցուցակներից պատգամավոր գնացող մարդկանց քաղաքական ամրության ու հուսալիության համար երաշխավորելը»: