Գագիկ Խաչատրյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը մերժել է

94
Հինգշաբթի, 11 հունիսի, 2026 թ., 17:30
Դատարանը մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի միջնորդությունը։ Այս մասին «Ֆակտոր»-ը տեղեկացել է Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ Արմեն Աշոտյանը, Գագիկ Խաչատրյանը, նրա որդի Արտյոմ Խաչատրյանը և գործով անցնող մյուս անձինք մեղադրվում են պաշտոնեական դիրքի չարաշահման, դրան օժանդակելու, ինչպես նաև խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման և դրան օժանդակելու համար։ Գործը վերաբերում է Երևանի Պուշկինի 38/1 շենքի թիվ 59 հասցեում գտնվող՝ շուրջ 451 քմ մակերեսով և ավելի քան 208 մլն դրամ արժեքով գույքը պետական սեփականության ֆոնդից դուրս բերելու և, ըստ մեղադրանքի, Գագիկ ու Արտյոմ Խաչատրյանների հետ փոխկապակցված անձանց միջոցով վերջիններիս շահերին ծառայեցնելու դեպքին։

ԿԿՀ-ն 200 հազար դրամով տուգանել է Սամվել Կարապետյանին
2119:42
«Որոշվել է քննարկումը շարունակել վաղը»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
4019:30
«Փաշինյանն արձանագրում է իր կառավարման համակարգի «լճացում»»․ Հակոբ Բադալյան
4119:18
«Նման ընդդիմության շնորհիվ Նիկոլը կարա մի հինգ անգամ էլ վերընտրվի»․ Արգիշտի Կիվիրյան
5118:54
«Գործ ունենք օբյեկտիվ իրականության, օրենքի հետ զրո առնչություն ունեցող երևույթի հետ»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
6718:24
«Ղրղզստանի տարածքը պետական սահմանի հստակեցումից հետո գերազանցել է 200 հազար քառ. կմ-ը»․ Ժապարով
14418:22
«Մի օր էլ գուցե Փաշինյանը հետևի Նիկարագուայի օրինակին». Արտակ Զաքարյան
7718:00
«Գերմանիան և ԵՄ-ն շահագրգռված են Հարավային Կովկասում կայունությամբ»․ Մերց
9817:34