Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, ընդունեք շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ։ Այս նշանակալի տոնը մարմնավորում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների պատասխանատվությունը իրենց երկրի ապագայի հանդեպ, ինչպես նաև պետության զարգացման ուղու անկախ ընտրությանն ուղղված բարեկամ ռուս ժողովրդի ձգտումը։
Համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ժողովուրդների բազմակողմանի կապերը, ինչպես նաև միմյանց ինքնիշխանության և պետական շահերի հարգման վրա հիմնված բաց ու կառուցողական երկխոսության երկկողմ պատրաստակամությունը այսուհետ ևս կնպաստեն փոխգործակցության ամրապնդմանը և մեր երկրների միջև համագործակցության հնարավորությունների ողջ շրջանակի օգտագործմանը։
Մաղթում եմ ձեզ, հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, բարօրություն և հաջողություններ պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ ամենայն բարիք և բարգավաճում»։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
178Երեկ, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
186Երեկ, 10:42
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)
28213.11.2026, 15:42
Քուշների և Ուիթքոֆի հետ հանդիպումից հետո Պուտինը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ
34412.11.2026, 23:48
Արարատ Միրզոյանն ու Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության զարգացման օրակարգային հարցեր
29812.11.2026, 22:30
Էլեկտրաէներգետիկ ցանցերի փոխկապակցում, անդրսահմանային ջրային ռեսուրսների ոլորտում համագործակցություն... ինչ են քննարկել Փաշինյանն ու Ալիևը
29512.11.2026, 21:48
Դուբլինում ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը (տեսանյութ)
24312.11.2026, 20:24
Երբ Հայաստանը որոշի մարել անդամավճարների պարտքը, կարող է մասնակցել ՀԱՊԿ-ի աշխատանքներին
32811.11.2026, 20:48