Մատենադարանին է նվիրաբերվել 4000-ամյա վաղեմության աքքադական կավե սալիկ

Մատենադարանի հնագույն ձեռագրերի հավաքածուն համալրվել է բացառիկ նմուշով. արքայազն Դանի Բադավին Մատենադարանին է նվիրաբերել գրեթե 4000 տարվա վաղեմության աքքադական պայմանագիր՝ փորագրված կավե սալիկի վրա։
Մ.թ.ա. 1750-1712 թվականներով թվագրվող այս եզակի գտածոն ստեղծվել է Հին բաբելոնյան դարաշրջանում: Այդ շրջանում աքքադերենը եղել է Բաբելոնի և Ասորեստանի հիմնական վարչական ու դիվանագիտական լեզուներից մեկը։ Այն գրվել է սեպագիրով՝ կավե սալիկների վրա, ինչը թույլ է տվել պահպանել բազմաթիվ իրավական, տնտեսական և կրոնական փաստաթղթեր։ Այս լեզուն ունի մեծ պատմական արժեք, քանի որ դրա միջոցով մեզ են հասել աշխարհի ամենահին օրենքներից մի քանիսը, այդ թվում՝ Համմուրաբիի օրենսգիրքը։
Նվիրաբերության շրջանակներում արքայազն Բադավին այցելել է Մատենադարան: Այս նվիրատվությունն ունի նաև խորհրդանշական և պատմական ենթատեքստ։ Մշակութային դիվանագիտության հարցերով բանագնաց Դանի Բադավին սերում է ասորական Թխումա ցեղից, և Մերձավոր Արևելքի հնագույն քաղաքակրթությունների ժառանգությունը հայկական հաստատության խնամքին հանձնելը դիտարկվում է որպես յուրահատուկ բարեկամական ժեստ տարածաշրջանի երկու հնագույն ժողովուրդների միջև։
Նշենք, որ շուրջ 23 հազար ձեռագիր և մագաղաթ պահպանող Մատենադարանը՝ որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ցանկում ընդգրկված կառույց, հաճախ է համալրվում հենց նմանատիպ անհատական նվիրատվությունների շնորհիվ, ինչը շարունակական է դարձնում հաստատության կայուն զարգացումը։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
134Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
64415.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
44313.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44413.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49412.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57610.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75908.09.2026, 23:12