«Իրանը վերահաստատում է միջուկային զենք չստեղծելու իր հանձնառությունը»․ #Mehr

Mehr-ը հրապարակել է Միացյալ Նահանգների հետ փոխըմբռնման հուշագրի նախագծի բովանդակությունը։
1․ Ռազմական գործողությունների մշտական և անհապաղ դադարեցում բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում։
2․ ԱՄՆ-ն պարտավորվում է չմիջամտել Իրանի ներքին գործերին և հարգել Իրանի ինքնիշխանությունը։
3․ Ծովային շրջափակման ամբողջական վերացում՝ 30 օրվա ընթացքում։
4․ ԱՄՆ-ն պարտավորվում է դուրս բերել իր զորքերը Իրանի շրջակա տարածքներից:
5․ Հորմուզի նեղուցի վերաբացումը 30 օրվա ընթացքում՝ Իրանի համաձայնությամբ։
6․ Նավթի, նավթաքիմիական արտադրանքի վաճառքի վրա պատժամիջոցների կասեցում և Իրանի համար իր ֆինանսական ակտիվներին լիարժեք հասանելիություն։
7․ ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Իրանի համար առնվազն 300 միլիարդ դոլարի վերակառուցման ծրագրերի ապահովում։
8․ 60 օրվա ընթացքում բանակցություններ վարել՝ միջուկային հարցերի շուրջ վերջնական համաձայնության հասնելու և ԱՄՆ-ի առաջնային ու երկրորդային պատժամիջոցների, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) կառավարիչների խորհրդի բանաձևերի լիակատար վերացման համար։
9․ Իրանը վերահաստատում է իր հանձնառությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և պարտավորվում է միջուկային զենք ձեռք չբերել։
10․ ԱՄՆ-ն պարտավորվում է չավելացնել տարածաշրջանում իր զորքերի թիվը և չկիրառել նոր պատժամիջոցներ։
11․ Իրանի սառեցված 24 միլիարդ դոլարի միջոցների ապասառեցում՝ 60-օրյա վերջնական բանակցությունների ընթացքում։ Այդ գումարի կեսը պետք է տրամադրվի Իրանին դեռևս մինչև բանակցությունների մեկնարկը։
12․ Համաձայնագրի իրականացման վերահսկման մեխանիզմի ստեղծում։
13․ Վերջնական համաձայնագիրը կհաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևով։
14․ Վերջնական բանակցությունները չեն սկսվի, քանի դեռ չեն կատարվել հետևյալ նախապայմանները՝ Իրանի սառեցված միջոցների կեսի ապասառեցումը, իրանական նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցների կասեցումը և ծովային շրջափակման վերացումը։
Վերջնական համաձայնագիրը կվերաբերի բացառապես հարստացված միջուկային նյութերի և ուրանի հարստացման ճակատագրին, պատժամիջոցների վերացմանը, ինչպես նաև Իրանի տնտեսական վերականգնման ծրագրին։
Իրանի հրթիռային ծրագրի և դիմադրության խմբերին ցուցաբերվող աջակցության վերաբերյալ քննարկումները վերջնականապես հանվել են օրակարգից։

«Լրատվամիջոցներին գաղտնի տեղեկություններ փոխանցող պետական պաշտոնյաներին պետք է գնդակահարել». Թրամփ
3009:48
ՔՊ-ն փորձում է փրկել վարկանիշը. «հարց լուծողներին» պատժիներ են սպասվում. «Ժողովուրդ»
4609:24
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերեշը ժամանել է Երևան (տեսանյութ)
4009:24
«Ալեքսանդրապոլի պայմանագիրը Հայաստանի փաստացի վիլայեթացման ամրագրումն էր»․ Էդուարդ Շարմազանով
9303:06
«Ամեն փոքր առիթով պետական մակարդակով տոնախմբություններ են կազմակերպում, իսկ նման հոբելյանն անցնում է աննկատ»․ Վահե Հովհաննիսյան
11502:06
«Փաշինյանը հակաիրավական թեզ է առաջ բերում»․ Արմեն Եղիազարյան
10700:36
«Վաշինգթոնը փոխում է խաղի կանոնները»․ Վահան Բաբայան
11000:12
«Ավինյանին փուռն ես տալիս, որ ի՞նչ անես, իր խաչը քոնից ծանր է»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
93Երեկ, 23:54