«Եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է»․ Իսպանիայի վարչապետ

531
Երկուշաբթի, 15 հունիսի, 2026 թ., 19:19
Ավելի քան 7400 զոհ, որոնց մեծ մասը՝ խաղաղ բնակիչներ։ Հարյուրավոր ավերված տներ, դպրոցներ և հիվանդանոցներ։ Գների համատարած աճ և միլիարդավոր եվրոների վնասներ, այդ թվում՝ Եվրոպայում։ Այսպիսին է Իրանում հակամարտության արդյունքը։ Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում գրել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը։
Վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը նոր էջ կբացի Մերձավոր Արևելքում։ «Հուսով ենք, որ հայտարարված խաղաղության համաձայնագիրը կօգնի վերջ դնել այս անհեթեթությանը, որ այն կհարգեն բոլոր կողմերը և այդպիսով կնշանավորի Մերձավոր Արևելքում նոր դարաշրջանի սկիզբը։ Եկեք տոնենք։ Բայց չմոռանանք։ Եվ եկեք մեկընդմիշտ սովորենք, որ պատերազմը ձախողում է։ Երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են», - նշել է նա։

«301 թվականից առաջ մենք հայ եղե՞լ ենք, թե՞ չէ․ մենք մեր ինքնությունը ձեռք ենք բերել մեր թագավորներից»․ Նիկոլ Փաշինյան
2811:00
«Մեր պետությունը մեր ինքնությունն է, մեր ինքնությունը մեր պետությունն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
5410:48
«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
7010:12
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
7110:00
«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
11209:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
6609:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
6709:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
8409:18