«Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողերը»․ Ասկերով

Ադրբեջանի Միլի Մեջլիսի փոխխոսնակ Զիյաֆեթ Ասկերովը անհիմն է անվանել «արևմտյան ադրբեջանցիների» վերադարձի հարցի գնահատումը որպես Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջ: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին խորհրդարանականը հայտարարել է Օրդուբադում՝ «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» III կոնգրես-փառատոնի շրջանակներում լրագրողների հետ զրույցում։ «Մենք պարզապես ուզում ենք խաղաղությամբ, միջազգային իրավունքին համապատասխան վերադառնալ մեր հայրենի հողեր և ապրել այնտեղ անվտանգ ու արժանապատվորեն», - ասել է նա։
Նրա խոսքով՝ «արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հողեր վերադարձը» Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևոր առաջնահերթություններից մեկն է։
«Արևմտյան Ադրբեջանի համայնքի գլխավոր նպատակն է միջազգային հանրությանը հասցնել Արևմտյան Ադրբեջանի մասին ճշմարտությունը, պաշտպանել այս հողերից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքները և ապահովել նրանց խաղաղ վերադարձը հայրենիք: Համայնքի ղեկավարությունը ակտիվորեն աշխատում է այս ուղղությամբ միջազգային հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ-ում: Յուրաքանչյուր արևմտյան ադրբեջանցի իրավունք ունի վերադառնալ իր նախնիների հողերը, և սա նրանց իրավական, պատմական և բարոյական իրավունքն է: Որովհետև այս հողերը մեր նախնիների տարածքներն են», - ասել է Ասկերովը:

«Հայաստանի հարավը կարող է հայտնվել արտաքին ուժերի շահերի բախման կենտրոնում»․ Արմեն Հովասափյան
5510:12
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումները՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
6210:00
«Հայաստանը հաջորդ շաբաթ կարող է զրկվել ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից». Պանկին
9709:49
«Քաղաքապետի ընտրություններին մասնակցելու մտադրություն չունեմ»․ Նաիրի Սարգսյան
5809:42
«Ակնհայտ է, որ սահմանադրական գործընթացն ուղեկցվելու է բռնությունների և կալանավորումների ալիքով»․ Տիգրան Աբրահամյան
6009:36
Գևորգ Հարությունյանին տեղափոխել են Գագիկ Ծառուկյանի մենախուց. «Հրապարակ»
7809:18
Ի՞նչ ունեցվածք ունի ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը․ «Ժողովուրդ»
7009:12
ԱԱԾ մեկուսարանի խայտառակ պայմանները․ Ռոբերտ Քոչարյանը՝ մի քանի քառակուսի մետրում, քրեական հեղինակությունները՝ նույն խցերում․ «Ժողովուրդ»
5409:06