«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը կտեղափոխվի

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է թույլատրել Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում տեղադրված «Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղափոխել Երևան քաղաքի Ալեքսանդր Մյասնիկյանի անվան հրապարակի հարևանությամբ՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց գտնվող Ռուսաստանի հրապարակ:
Հուշարձանը ներկայումս տեղակայված է Երևանի քաղաքի խոշոր տրանսպորտային հանգույցներից մեկում՝ Ծովակալ Իսակովի պողոտայի և Սեբաստիա փողոցի խաչմերուկի հատվածում, որտեղ տրանսպորտային ինտենսիվ հոսքերի, ճանապարհային ենթակառուցվածքների և տարածքի կազմակերպման առանձնահատկությունների պատճառով հուշարձանը լիարժեք տեսանելի և ընկալելի չէ քաղաքացիների ու այցելուների համար։
Ներկայիս տեղադրությունը չի ապահովում հուշարձանի գեղարվեստական և գաղափարական ամբողջական ընկալումը, ինչպես նաև սահմանափակում է դրա շուրջ մշակութային և հանրային միջավայրի ձևավորման հնարավորությունը։ Հուշարձանի տեղափոխումը դեպի ավելի համապատասխան քաղաքաշինական միջավայր հնարավորություն կտա ապահովելու դրա առավել լայն հանրային հասանելիությունը, բարելավել տեսանելիությունը, ընդգծել հուշարձանի մշակութային և խորհրդանշական նշանակությունը, ինչպես նաև ստեղծել պայմաններ դրա պահպանության և պատշաճ ներկայացման համար։

Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
130Երեկ, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
63215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
43913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
44013.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
49212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
44412.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
57410.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
75708.09.2026, 23:12