«ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև բախումը կարող է վերաճել միջուկային հարվածների փոխանակման»․ Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Եվրոպան «շարունակում է երազել ընդլայնման մասին», «մտադիր է յուրացնել Ուկրաինան և Մոլդովան, իր ուղեծիր է ներքաշում Հայաստանը», իսկ ՆԱՏՕ-ն «կուլ է տվել» Ֆինլանդիային և Շվեդիային։ Ուկրաինան դիտարկվում է որպես եվրոպական զինված ուժերի ապագա «հարվածային բռունցք», որն ինքնուրույն կլինի ԱՄՆ-ից և ՆԱՏՕ-ից։
«Նման իրավիճակը լուրջ ռիսկեր է պարունակում համաշխարհային անվտանգության համար, քանի որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ բախումը կարող է արագ վերաճել միջուկային հարվածների փոխանակման՝ աղետալի հետևանքներով»,- գրել է Լավրովն իր «Ուկրաինա, Եվրոպա և համաշխարհային անվտանգություն» հոդվածում, որը հրապարակվել է «Միջազգային կյանք» ամսագրում։
ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հոդվածն ի սկզբանե նախատեսված էր հրապարակման համար եվրոպական Politico Europe-ի կողմից, սակայն վերջին պահին խմբագրության որոշմամբ հրապարակումը չեղարկվել է:

«Եթե թուրքերն ուզենան հարձակվել, մենք չենք հասցնի հզորանալ»․ Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
5211:06
«Հայկական ինքնությունը որևէ թագավորի հրամանով չի ստեղծվել»․ Արմեն Հովասափյան
6710:24
«Ամեն ինչ սկսվեց այս ստատուսից»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
7610:00
«Բոլորն այս խնդրի մասին են խոսում, բացի առողջապահության նախարարությունից»․ Բաբկեն Պիպոյան․ «Հրապարակ»
7709:30
«Ընդդիմությունը թող մանդատները դնի՝ Փաշինյանին կմնա մութ սենյակում կատու բռնելը»․ Հովիկ Աղազարյան․ «Հրապարակ»
7509:24
Խունդկարյանը ՍԴ-ում փոխել է իրավիճակը․ «Ժողովուրդ»
8409:12
«Բոլորին կողմ եմ, ովքեր դեմ են կեղծվելիք սահմանադրությանը». Հովհաննես Իշխանյան
8409:00
«Պետությունը նաև ընդհանուր ապագայի նկատմամբ հասարակության հավատն է»․ Շահեն Հարությունյան
11803:06