«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է․ «Ինչպես արդեն հայտնել ենք, ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են 100-ից ավելի ընտրակաշառք տալու և ստանալու դեպքեր:
Մասնավորապես՝ առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Ա.Ե-ն մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին քվեարկելու պայմանով՝ Արտաշատ համայնքի 100-ից ավելի ընտրողի 100.000-500.000 ՀՀ դրամի չափով ընտրակաշառք է տվել, իսկ նշված ընտրողները որոշ դեպքերում գործելով այլ ընտրողների հետ խմբի կազմում, նախնական համաձայնությամբ ստացել են տարբեր դրամական միջոցների չափով ընտրակաշառքներ:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում պատգամավորի թեկնածու Ա.Ե-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրակաշառք տալը) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը):
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:
Նախաքննությունը շարունակվում է»։

«Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ»․ Նարեկ Սարգսյան
144Երեկ, 16:12
Նիկոլ Փաշինյանին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակ (տեսանյութ)
140Երեկ, 15:24
ՍԱՏՄ-ն՝ սննդամթերքի վրա միջատասպան միջոց կիրառելու տեսանյութի մասին
176Երեկ, 11:48
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Գերմանիա (տեսանյութ)
180Երեկ, 09:12
ԱՄՆ-ն վիզաներ է տրամադրել Իրանի պատվիրակությանը
525Երեկ, 00:13
Նոյեմբերի 1-ից կենսաչափական նոր անձնագրեր տրամադրելու համար կգործի 14 գրասենյակ (տեսանյութ)
17517.09.2026, 23:36
Էրդողանը և Թրամփը կհանդիպեն Նյու Յորքում
53117.09.2026, 21:06
Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Անտոն Քոչինյան փողոցում
19017.09.2026, 13:18